Թրամփի վարկանիշը դարձյալ բարձր է Քլինթոնից
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը դարձյալ առաջ է անցել իր մրցակցից՝ դեմոկրատների ներկայացուցիչ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից։ Այդ մասին են վկայում Rasmussen Reports ընկերության անցկացրած հարցումները ընտրողների շրջանում։
Այսպես, Թրամփի օգտին է արտահայտվել հարցախույզին մասնակցածների 43 տոկոսը, Քլինթոնին աջակցել է հարցվածների 41 տոկոսը, ասվում է ընկերության կայքում։
Rasmussen Reports-ի հետազոտողները նշել են, որ 1000 ամերիկացիների շրջանում հարցումն անցկացվել է երկու կուսակցություններից փոխնախագահների պաշտոնի թեկնածուների հեռուստաբանավեճից հետո:
Rasmussen Reports-ի նմանատիպ հարցումը օգոստոսի կեսին վկայել էր այն մասին, որ Թրամփը հետ է մնում Քլինթոնից՝ 39 տոկոսն ընդդեմ 41 տոկոսի։
Նշենք, որ վերջին հարցումների համաձայն՝ Քլինթոնը առաջ էր անցել Թրամփից 5 տոկոսով։