Եկող շաբաթ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ է արվելու. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Քաղաքական և իրավապահ շրջանակներում համառ լուրեր են պտտվում, որ եկող շաբաթ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ է արվելու։ Այդ որոշումը կայացված է եղել վաղուց, սակայն հաշվի առնելով այս կիրակի Ապարանի Սուրբ Խաչ հուշահամալիրում նախատեսված միջոցառումը, պաշտոնանկությունը հետաձգվել է։

Բանն այն է, որ Երևան-Ապարան ճանապարհի վրա գտնվող երկաթյա հայտնի խաչի վրա այս կիրակի կտեղադրվի հերթական 1716-րդ փոքր խաչը՝ հաջորդաբար խորհրդանշելով քրիստոնեության ընդունման «տարիքը»: Այս խիստ կասկածելի հոգևոր արժեք ներկայացնող կոնստրուկցիան ստեղծվել է Հովսեփյանի մտահղացմամբ և անմիջական մասնակցությամբ։ Ըստ մեր տեղեկությունների, քննարկվում Է Քննչական կոմիտեն Հատուկ քննչական ծառայությունը և Հարկային ծառայության քննչական մարմինը միավորելու և մեկ միասնական կառույց ձևավորելու հարցը։ Ըստ որոշ սպասումների, համակարգը սերնդափոխություն է ապրելու. Աղվան Հովսեփյանի հետ թոշակի կգնա նաև ՀՔԾ գործող պետ Վահրամ Շահինյանը, և միասնական նոր կառույցի ղեկավարումը կհանձնվի երիտասարդ կադրի»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս