Ալիևը խոստովանել է ԼՂՀ անկախությունը ճանաչելուն ուղղված միջազգային ճնշման մասին

Պաշտոնական Բաքուն այլևս չի կարողանում քողարկել, այն որ միջազգային հանրությունը հակվում է ԼՂՀ ճանաչման անհրաժեշտությանը: Այս մասին արդեն բացեիբաց հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Ադրբեջանի կառավարության նախօրեին տեղի ունեցած նիստի ժամանակ:

«Փակ դռների հետևում մեզ վրա ճնշում են գործադրում` նպատակ ունենալով հանգեցնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Մենք չենք բացահայտում շատ մանրամասներ, քանի որ կան դիվանագիտական կանոններ»,­ ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը համոզմունք է հայտնել, որ ԼՂՀ ճանաչման հարցով իր երկրի դեմ ակտիվ քարոզչություն է իրականացվում: Այս հարցում նա անգամ մեղադրել է Արևմտյան երկրների լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին:

Հատկանշական է, որ ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի քաղաքապետ Մայքլ Հենքոքը 2016 թվականի սեպտեմբերի 21­ը պաշտոնապես ճանաչել է որպես «Հայկական Անկախության օր»` հայկական երկու պետությունների` Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) համար: Քաղաքապետի հռչակագրում մասնավորապես ասվում է. «Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարը` հանուն հայկական ինքնության պահպանման, սեփական սահմանները պատերազմական հանցագործություններից զերծ պահելու»:

Տեսանյութեր

Լրահոս