Նյու Յորքում կախել են Պուտինի հսկայական դիմանկարը՝ «խաղաղարար» մակագրությամբ
Անհայտ անձինք Նյու Յորքի Մանհեթենի կամրջին կախել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հսկայական դիմանկարը՝ «խաղաղարար» մակագրությամբ: Այդ մասին տեղեկատվությունը ՏԱՍՍ-ին հաստատել է գերքաղաքի ոստիկանության վարչության պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Դեբոնեսը: Նա նշել է, որ դիմանկարը հանել են իրավապահները: «Մենք չգիտենք՝ ովքեր են դա արել»,- հավելել է նա:
Մոտավորապես տասը մետր երկարությամբ եւ հինգ մետր լայնոթյամբ պաստառը ցուցադրող տեսագրությունն ավելի վաղ հրապարակել է New York Post թերթը: Տեսանյութում երեւում է, որ Պուտինը ներկայացված է Ռուսաստանի դրոշի ֆոնին, ներքեւում կա «խաղաղարար» մակագրությունը: Երեւում են նաեւ երկու կանաչ հնգաթեւ աստղեր՝ սպիտակ ֆոնին, որպիսիք կան Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշի վրա: Հրատարակության տվյալներով՝ պաստառը կամրջին եղել է մոտ մեկ ժամ:
Թերթը՝ հղում անելով ականատեսների, նշում է, որ պաստառը ծավալվել է երկու տաղամարդկանց կողմից: Այն իրենց միկրոբլոգներում հրապարակել են նաեւ Twitter սոցիալական ցանցի տասնյակ օգտատերեր:
Հոկտեմբերի 7-ին Վլադիմիր Պուտինը դառնում է 64 տարեկան: Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նախագահը ծննդյան օրը նշելու է ընկերների ու հարազատների հետ: