Բաժիններ՝

Սաակաշվիլին տեսաուղերձով դիմել է Վրաստանի զինված ուժերին

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին տեսաուղերձ է հրապարակել՝ ուղղված զինված ուժերին և ոստիկանությանը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

«Ցանկանում եմ դիմել պետական ապարատի ցանկացած աշխատակցի, որ նրանց ոչինչ չի սպառնում։ Ես շատ եմ հպարտանում մեր պետական ինստիտուտներով։ Եթե Վրաստանը դիմացել է վերջին 20 տարում, դա ձեր արժանիքն է։

Ցանկանում եմ դիմել Վրաստանի զինված ուժերի ներկայացուցիչներին և ոստիկաններին։ Ես շատ եմ հպարտանում ձեզնից յուրաքանչյուրով և դուք պետք է շարունակեք ծառայել վրացական պետությանը, լինեք վրացի ժողովրդի կողքին»,- ասել է Սաակաշվիլին։

Վրաստանի նախկին նախագահը դիմել է Վրաստանի ներկայիս իշխանություններին՝ կոչ անելով ոչնչից չվախենալ։

«Պետք է ասեմ ներկայիս կառավարությանն ու վաղվա քաղաքական ընդդիմությանը՝ Դուք նույնպես ոչնչից մի՛ վախեցեք։ Մեր խնդիրը չէ նայել անցյալին, հետապնդել ինչ-որ մեկին։ Մեր պատասխանը ձեզ լինելու է արագ զարգացումը»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս