Բաժիններ՝

Մոգերինին 7-րդ տեղն է զբաղեցրել Բրյուսելի ամենաազդեցիկ կանանց վարկանիշում

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին 7-րդ տեղն է զբաղեցրել ԵՄ-ի վարչական մայրաքաղաքի՝ Բրյուսելի ամենաազդեցիկ կին ղեկավարների վարկանիշում։

20 անձանցից բաղկացած ամենաազդեցիկ կանանց վարկանշում, որը կազմել է Politico թերթի եվրոպական հրատարակությունը, երկրորդ դիրքում հայտնվել է մրցակցության հարցերով եվրակոմիսար Մարգարետ Վեսթագերը: Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կրիստալինա Գեորգիեւան զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, հինգերորդը՝ Եվրոպայի օմբուդսմեն Էմիլի Օ՛Ռեյլին:

ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության գլխավոր տնօրեն Հելգա Շմիդտին բաժին է ընկել 12-րդ տեղը, ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուին՝ 15-րդը: Politico-ն վարկանիշի առաջին տեղը հատկացրել է ինը կանանցից բաղկացած խմբին, որոնք լոբբիստական կառույցներ են գլխավորում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս