Բաժիններ՝

Եվրոպայի 10 ամենագրավիչ գործատուները՝ ըստ ուսանողների

Գլոբալ հետազոտություններով և խորհրդատվությամբ զբաղվող Universum կազմակերպությունը հրապարակել է Եվրոպայի ամենագրավիչ գործատուների վարկանիշային աղյուսակը։ Այս մասին տեղեկացնում է Business Insider-ը։

Universum-ը հարցում է անցկացրել Եվրոպայի բուհերում սովորող 192 հազար ուսանողների շրջանում՝ հարցնելով նրանց, թե որ ընկերություններում ամենից շատ կցանկանային աշխատել։

Արդյունքներն անսպասելի չէին, ինչպես նշել են հետազոտության հեղինակները, սակայն դրանք երևան են հետևյալ մի շարք բավականին ուշագրավ փաստեր։ Օրինակ, գործատուների վարկանիշային տարբեր աղյուսակներում մշտապես առկա Facebook-ն ու Apple-ը Universum-ի կազմած ցանկի առաջին տասնյակում բացակայում են։

Իսկ, օրինակ, աուդիտորական «Մեծ քառյակի»  բոլոր ընկերությունները՝ KPMG, Deloitte, Ernst & Young և PwC, տեղ են գտել ցանկում։

10. Goldman Sachs (ներդրումային բանկինգ և այլ ֆինանսական ծառայություններ)

10

9. McKinsey & Company (խոհրդատվական)

9

8. Deloitte (աուդիտ)

8

7. Unilever (սպառողական ապրանքների արտադրություն)

7

6. KPMG (աուդիտ)

6

5. Ernst & Young (աուդիտ)

5

4. PricewaterhouseCooper (աուդիտ)

4

3. Microsoft (տեղեկատվական տեխնոլոգիաներ)

3

2. L’Oréal Group (օծանելիք և կոսմետիկ միջոցներ)

2

1. Google (տեղեկատվական տեխնոլոգիաներ)

1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս