ԸԸՀ-­ներն ամփոփել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից հոկտեմբերի 7-­ին ամփոփվել են հոկտեմբերի 2-­ին Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 375 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները: Այս մասին տեղեկացրին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել են արձանագրություններ` ընտրատարածքներում քվեարկության արդյունքների վերաբերյալ և ընդունել որոշումներ ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

Գեղարքունիքի մարզի երկու համայնքներում` Վարսեր և Ջիլ, համայնքի ղեկավարի ընտրություններն անվավեր են ճանաչվել, և որոշվել է 2016 թվականի հոկտեմբերի 23-­ին նշված համայնքներում անցկացնել համայնքի ղեկավարի ընտրությունների վերաքվեարկություններ:

Գյումրի և Վանաձոր համայնքների ավագանիների ընտրությունների արդյունքները կամփոփվեն քվեարկության օրվանից հետո 7-­րդ օրը` հոկտեմբերի 9­-ին:

Տեսանյութեր

Լրահոս