«Պատահական չէ, որ վերջին ընտրություններում հին ընդդիմությունը ավելի քիչ հաջողություն գրանցեց, քան նորը»

Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ քաղաքացիական հասարակությունից է կախված, թե ինչ ճանապարհով եւ ինչ արագությամբ Հայաստանը կդառնա իրավական պետություն:

«Երկրում նման վիճակ է ստեղծվել ոչ միայն իշխանության հանդեպ անվստահության, այլ նաեւ ընդդիմության: Պատահական չէ, որ վերջին ընտրություններում հին ընդդիմությունը ավելի քիչ հաջողություն գրանցեց, քան նորը: Չգիտեմ՝ «Լուսավոր Հայաստանը» ինչքանով իրեն կարդարացնի, սակայն հասարակության մեջ կա այնպիսի ընդդիմություն տեսնելու սպասումը, որին կկարողանան վստահել: Իսկ քաղհասարակությունն էլ պետք է հստակ հասկանա, որ երկրում փոփոխությունները հենց իրենով է լինելու: Միայն դիմել իշխանությանը եւ սպասել, որ վերեւից ինչ-որ մանանա կթափվի, անիմաստ է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նա:

Լարիսա Ալավերդյանը հոկտեմբերի 2-ին Հայաստանի 6 մարզերում անցկացված ընտրությունների ընթացքի վերաբերյալ մեկ կարեւոր դիտարկում արեց՝ նշելով, որ ընտրությունների ժամանակ միայն դիտորդական առաքելություն իրականացնող քաղհասարակության ներկայացուցիչների ռեսուրսները չեն բավականացնում անխտիր բոլոր խախտումները հստակ ձեւակերպելու համար:

Տեսանյութեր

Լրահոս