
«Մեզ ստիպում են ճանաչել Ղարաբաղը». Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի ընդլայնված նիստ է անցկացրել, որը նվիրված է եղել 2016թ. 9 ամիսներին երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին։
«Փակ դռների հետևում մեզ վրա ճնշում են գործադրում՝ ստիպելով համաձայնել ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը: Մենք շատ մանրամասներ չենք բացահայտում, քանի որ կան դիվանագիտական կանոններ: Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան»,- նիստի ժամանակ հայտարարել է Ալիևը:
Ըստ նրա, այս հարցի վերաբերյալ Ադրբեջանի դեմ անցկացվում է ակտիվ քարոզարշավ:
«Արևմտյան զանգվածային լրատվամիջոցների և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից իրականացվող ճնշումների հիմնական նպատակը մեզ սևացնելն է, հերյուրանքը, զրպարտությունն ու վիրավորանքը, ինչպես նաև մեզ մոտ գործող «հինգերորդ շարասյան» նպատակն է ստիպել մեզ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Քանի դեռ իշխանությունը մեր ձեռքում է, հանրաքվեն ցույց տվեց, որ, փառք Աստծո, մենք երկար կլինենք իշխանության, Ադրբեջանը երբեք չի տա դրա համաձայնությունը: Լեռնային Ղարաբաղը մեր անբաժանելի պատմական հողն է և մենք կվերականգնեք մեր տարածքային ամբողջականությունը»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը: