Մերկելը կոչ է ՌԴ-ին դադարեցնել Սիրիայի «մղձավանջը»
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել Սիրիայի Հալեպ քաղաքի ռմբակոծությունները։ Այս մասին նա հայտարարել է «Քրիստոնեա-դեմոկրատական միության» միջոցառմանը, որն անցկացվել է Մագդեբուրգում։
«Տվյալ դեպքում մենք կարող ենք դիմել միայն Ռուսաստանին։ Ռուսաստանն ունի ուժեղ ազդեցություն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա։ Մենք պետք է որքան հնարավոր է արագ վերջ տանք այդ սարսափելի հանցագործությանը»,- ասել է նա։
Նա ընդծել է, որ «ոչ մի իրավական հիմքեր չկան հիվանդանոցների և բժիշկների ռմբակոծությունների, նրանց դիտավորյալ վնաս հասցնելու համար»։
«Այն, ինչ այնտեղ տեղի է ունենում, սարսափելի է։ Համաշխարհային հանրությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի հասնի կրակի դադարեցման»,- ասել է նա։