Քաղաքական որոշումը կայացված է. Հովհաննես Հովսեփյանը հեռանում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանի պաշտոնանկության և նրա փոխարեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին նշանակելու քաղաքական որոշումներն այլևս կայացված են:
Ենթադրվում է, որ գալիք շաբաթվա ընթացքում Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրերն արդեն կհրապարակվեն: Մեր տեղեկություններով՝ այս կադրային փոփոխության մասին պաշտոնական հայտարարության ձգձգումը երկու պատճառ ունի, նախ Վարդան Հարությունյանը պետք է հանձնի գլխավոր տնօրենի գործառույթները, ինչի համար ժամանակ է հարկավոր: Մյուս կողմից էլ իշխանական քարոզչության տեսանկյունից նախընտրելի է, որ շաբաթը մեկ առանցքային փոփոխություն ներկայացվի հանրությանը, որպեսզի իշխանությունների վերափոխման շոուն, որը արդեն մոտ մեկ ամիս է՝ ընթանում է, հնարավորինս երկար շարունակվի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։