Ֆրանսիայի վարչապետը ցանկանում է պետական բյուջեն ընդունել առանց խորհրդարանի
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն ցանկանում է ապավինել սահմանադրության 49.3 հոդվածին, որը թույլ է տալիս օրինագծերն ընդունել՝ շրջանցելով խորհրդարանը: Այսպիսով Լեկորնյուն փորձում է վերջապես ընդունել 2026 թվականի պետական բյուջեն՝ քաղաքական ուժերի միջև շարունակվող անհամաձայնությունների ֆոնին, գրում է РИА Новости-ն:
Նախկինում պետական բյուջեի երկու առանձին մասեր՝ մեկը եկամուտների և մյուսը՝ ծախսերի վերաբերյալ, ընդունվում էին այս ձևով։ Այժմ պետք է հաստատվի ամբողջ տեքստը։
«Ֆրանսիան պետք է ունենա բյուջե, և, հետևաբար… կառավարությունը ստանձնում է 2026 թվականի բյուջեի ամբողջ նախագծի պատասխանատվությունը՝ հիմնվելով սահմանադրության 49.3 հոդվածի վրա»,- ասել է Լեկորնյուն Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ)։
