Լեռնային Ղարաբաղի շրջանը միշտ եղել է, կա ու կլինի Ադրբեջանի անբաժանելի մաս, ասվում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հոդվածում, որտեղ նա անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
«Մենք պետք է հետևողականորեն կյանքի կոչենք ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումն ապահովող քաղաքական գործընթացների և ինստիտուտների նկատմամբ վստահությունը ապահովող միջոցառումներ»,- նշեց Կ. Կարապետյանը։
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Azernews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ տարբեր երկրների բարձրաստիճան քաղաքական ղեկավարներն աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Թուրքիայի իշխանությունները կալանավորել են Կոնիա քաղաքի ավիաբազայի 40 զինծառայողի, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քննարկվել է ՀՀ կառավարության ծրագիրը: Կարեն Կարապետյանը ներկայացնում է կառավարության ծրագիրը:
Ծայրահեղական ԴԱԻՇ կազմակերպության առաջնորդները լքում են Մոսուլ քաղաքը, որը գրոհում է իրաքյան բանակը։ Նման հայտարարություն արել է ԱՄՆ գեներալ Գերրի Վոլեսկին, որը գլխավորում է ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ են արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին երկարաձգել Հալեպի ռմբակոծությունների «մարդասիրական դադարը»։
Սիրիայի Հալեպ քաղաքում այսօր Ռուսաստանի հայտարարած «մարդասիրական դադարը» գործելու է Երևանի ժամանակով ժ․ 09:00-ից։ Այն տևելու է մինչև ժ. 20:00-ն։
«Նորմանդյան քառյակը» երեկ երեկոյան կայացած հանդիպմանը պայմանավորվել է բանակցություններից անցում կատարել «ճանապարհային քարտեզ» կազմելուն, մինսկյան պայմանավորվածությունները իրագործելուն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում կողմ՝ 103, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 4 ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն ու Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահական ընտրություններից 20 օր առաջ վիճել են աբորտների իրավունքի, ամերիկացիների զենք կրելու իրավունքի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջ։
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնը հաղթանակ է տարել ԱՄՆ նախագահի թեկնածուների վերջին և եզրափակիչ հեռուստաբանավեճում։
Ռուսաստանն ու Վրաստանը երեկ Պրահայում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորմանն ուղղված պրագմատիկ քաղաքականությունը շարունակելու պատրաստակամությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Աֆղանական բանակի զինծառայողի համազգեստ հագած անհայտ անձը Քաբուլում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի հարևանությամբ սպանել է երկու ամերիկացի խորհրդականի՝ քաղծառայողի և զինվորականի:
«Ռուսաստանի և Վրաստանի միջև համագործակցության զարգացման հեռանկարները տնտեսության տարբեր ոլորտներում մշտապես լավանում են: Դա պետք է հաստատի նաև երկու երկրների գործարարների ֆորումը, որի անցկացումը նախանշված է այս տարվա նոյեմբերին Թբիլիսիում»,- ասել է Կարասինը:
Թե ո՞րն է առանձին-առանձին ձեւաչափով այդ հանդիպումների իմաստն ու նպատակը, դեռ հայտնի չէ: Ի դեպ, Սերժ Սարգսյանը տարբեր պաշտոնյաների ու գործիչների հետ սովորաբար հանդիպում է փակ դռների ետեւում ու երբեք պաշտոնապես հայտնի չի դառնում, թե ով է ելումուտ արել Բաղրամյան 26 եւ ինչ հարցեր են այնտեղ քննարկվել: Սարգսյանի մամուլի ծառայությունը տեղեկություններ է հրապարակում միայն օտարերկրյա պաշտոնյաների հետ նրա հանդիպումների մասին:
Երեկ ուշ երեկոյան Բեռլինում մեկնարկած «նորմանդյան քառյակի» նիստից առաջ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չի սեղմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքը: Այս մասին հայտնել է ռուս լրագրող Դմիտրի Սմիրնովն իր Twitter-ը:
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ լրացումների շուրջ խորհրդարանական 5 խմբակցությունների միջեւ քննարկումներին՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Ես որտեղից դուրս եմ գալիս, խնդիրները լուծվում են»:
Եվրասիւսկան երիտասարդական խորհրդարանի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը «Ժամանակ»–ի հետ զրույցում հերքեց լուրերը, թե ինքն է ֆինանսավորում Վիկտոր Դալլաքյանին և հոգում նրա նորաստեղծ կուսակցության ծախսերը։
«Ռուսաստանի հայկական ինքնակազմակերպման հիմնական շարժիչ ուժը Ռուսաստանում գործարար գործունեություն ծավալած նորահարուստ հայերն են: Միացյալ Նահանգներում դա շատ ավելի հորիզոնական բնույթ է կրում»:
Խորհրդարանն այսօր կսկսի քննարկել Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագիրը: Սակայն ի սկզբանե կարող ենք արձանագրել, որ ծրագրի՝ հատկապես տնտեսության զարգացմանը վերաբերող դրույթները հենց այսօրվանից էլ կարող են հռչակվել իբրեւ իրականացված:
կարելի է ենթադրել, որ Կարեն Կարապետյանը «Գազպրոմին» է «դրդելու» իջեցնել Հայաստան մատակարարվող գազի գինը։ Գուցե նման պայմանավորվածություն եղե՞լ է ի սկզբանե։ Դա նշանակում է, որ Կարապետյանը, որքան էլ հերքի, այնուամենայնիվ, ունի «կախարդական փայտիկ», որը, սակայն, չունի նախկին կառավարությունը և երկրի նախագահը։
«Իմ ցանկությունն է, որ մեր երկրի կառավարությունը հաջողված լինի, որովհետև կառավարության գործունեությունն ամեն դեպքում ազդում է բոլորի վրա»,- «168 Ժամ» թերթի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` հերքելով մամուլում հայտնված տեղեկությունները, թե ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ բախում է եղել Կարեն Կարապետյանի և Վարդան Այվազյանի միջև, մասնավորապես` գազի գնի հետ կապված։
Գցում-բռնում են՝ ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո գնալ փոփոխությունների։ Փոխարենը մարզպետներն են ձեռուոտ ընկել, նրանցից շատերը միջնորդներ են փնտրում այլ աշխատանքի տեղափոխվելու համար։
Իրատեսակա՞ն է ծրագիրը, թե՞ ոչ։ Այստեղ մի հանգամանք կա՝ չկան «ցուցանիշային» խոստումներ (օրինակ՝ տարեկան 10% տնտեսական աճ կամ աղքատության կրճատում մինչև 11.2%, ինչպես նախկին ծրագրերից մեկում էր)։ Փոխարենը՝ կա կոնկրետ քայլերի ժամանակացույց։
«Երբ Նազարբաևը չի գալիս Հայաստան, մենք հասկանում ենք, որ Հայաստանը մինչև վերջ չի պարզել իր հարաբերությունները ՀԱՊԿ գործընկերների հետ։ Հայաստանը չի քննարկում իր խնդիրները բացեիբաց, ՀՀ-ն չի կարողանում հասկացնել իր գործընկերներին, թե ում հետ ինչ հարաբերություններ է ցանկանում ունենալ»։
Միջազգային իրավիճակն ամփոփվելու էր մի ժամանակաշրջանի համար, երբ ՀԱՊԿ Խորհրդում նախագահում էր Հայաստանը, որի ընթացքում ճակատագրի հեգնանքով վերջինս բառացիորեն կանգնեց պատերազմի նախաշեմին. ապրիլի 2-5-ն Ադրբեջանը ռազմական հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ՝ առաջին օրն ընդհուպ ներթափանցելով Արցախի տարածք, սակայն հաջորդ օրերին դուրս շպրտվելով ելակետային դիրքեր՝ բացառությամբ ԼՂՀ հյուսիս-արևելյան ու հարավ-արևելյան մի քանի դիրքերի, որոնք անցան Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ:
Իրաքյան զորքերի առաջխաղացման արագությունը երկրի` մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլն «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրելու օպերացիայի ընթացքում գերազանցում է սպասելիքները:
Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Պյոտր Պորոշենկոյի, Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը տեղի է ունենում Գերմանիայի կանցլերի գրասենյակում:
Պերճ Աբգարյանը տեղեկացրեց, որ նախատեսում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հրավիրել Ֆրեզնո, նրա այցելությունն ակնկալվում է դեկտեմբերին: