ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մայիսի 15-ին բոլոր երկրների կառավարություններին հորդորել է պայմաններ ապահովել առողջ ընտանիքների ստեղծման համար, որոնցում տեղ չկա բռնությանը եւ խտրականությանը:
Պետքարտուղարության մեկնաբանությունը Քերրի-Ալիև-Սարգսյան հանդիպման շուրջ:
Քիչ առաջ սկսվեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
Այս սրացումը հակամարտության ամենալուրջ բռնկումն էր հրադադարի հաստատումից ի վեր: Ողբերգական իրադարձությունների հետևանքով բազմաթիվ զոհեր եղան: Մենք ցանկանում ենք կանխել դա և այսօր այստեղ ենք նաև որպեսզի ուղիներ փնտրենք դա կանխելու համար:
Ջրային պատերազմները, շինությունները, որոնք նման են խորհրդային տիեզերանավերի, նարդիների տախտակներից լսվող շրխկոցները կյանք են տալիս Հայաստանի մայրաքաղաքի բակերին: Այս մասին The Guardian-ում հրապարակված հոդվածում գրում է Լիանա Աղաջանյանը «Քաղաք, որտեղ Քանյեն սիրում է լողալ Կարապի լճում» խորագիրը կրող հոդվածում:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նրանք նույնպիսի հետևողականությամբ իրենց հասցեական դիրքորոշումներով ու հստակ քայլերով կնպաստեն բանակցությունների վերսկսման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:
Քիչ առաջ սկսվեց ՀՀ Նախագահի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
Քիչ առաջ Ադրբեջանի պատվիրակությունը նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ ժամանեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում նախատեսվող հանդիպման բանակցային սենյակ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների արտգործնախարարների մասնակցությամբ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահաների հանդիպումը ԵԱՀԿ համանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Ուկրաինայի և Թուրքիայի Զինված ուժերի ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ծրագիր: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ երկրները համաձայնվել էին ուժեղացնել ռազմական համագործակցությունը:
Սկսվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵՄ բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր առավոտյան զանգահարել ու շնորհավորել է «Եվրատեսիլ-2016»-ի հաղթող Ուկրաինայի ներկայացուցիչ Ղրիմի թաթար Ջամալային:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բոլոր արտգործնախարարները միասին այսօր կնստեն նույն սենյակում ու կբանակցեն Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի վերաբերյալ: Այս մասին քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վիեննայից հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Իրանի իշխանություններն ութ մարդ են ձերբակալել Instagram-ի հավելվածն անբարոյական նպատակներով օգտագործելու մեղադրանքով: Այս մասին հայտնել է Թեհրանում համակարգչային հանցագործությունների գծով դատարանի ղեկավար Ջավադ Բաբային:
Որքան երկար է շարունակվում հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, այնքան ինտենսիվ են զինվում հակամարտող կողմերը, այնքան մեծ է նոր էսկալացիայի վտանգը, ներառյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը: Այս մասին այսօր Վիեննայում՝ մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հանդիպումը, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Քուրդ աշխարհազորայինները (HPG), որոնք համարվում են «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) ռազմական թևը, հայտարարել են Թուրքիայի արևելքում 2 օրում 32 թուրք զինծառայողի ոչնչացման մասին: Քուրդ ապստամբները հայտնել են, որ մարտերի հետևանքով իրենք կորցրել են 7 մարդու:
Նախագծերը, որոնք անցնում են Ադրբեջանի տարածքով, կրում են միջազգային բնույթ և բարձրացնում են բնակչության բարեկեցությունը: APA-ի վրացական բյուրոյի հաղորդմամբ՝ այս մասին այսօր լրագրողներին ասել է Թբիլիսիում այցով գտնվող Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն:
Վրաստանում՝ ՆԱՏՕ-ի ուսումնական ու գնահատման կենտրոնում (JTEC) մեկնարկել են շաբաթական առաջին ռազմադաշտային զորավարժությունները, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
«Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթող ճանաչված երգչուհի՝ Ուկրաինան ներկայացնող Ջամալան երգում է նաև հայերեն:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրկաշվիլինն այսօր Վրաստանի կառավարությունում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Արթուր Ռասիզադեի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Դրական տեղաշարժ կա: Ինչի՞ց ենք վախենում, ժողովո´ւրդ, պետք է ասենք, որ դրական տեղաշարժ կա»,- այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Վախենամ, որ, եթե մոտակա ամսին չլինի ինչ-որ առաջընթաց, ադրբեջանական կողմը դարձյալ կգայթակղվի՝ ինչ-որ բան ձեռնարկել շփման գծում: Իրավիճակը շատ թեժ է: Հանրությունը նույնպես տաք է, այդ պատճառով էլ հռետորաբանությունն ավելի շատ է սրվում: Իրավիճակն իսկապես չափազանց վտանգավոր է»,- կարծում է Թոմաս դե Վաալը:
Հայաստանի քաղաքացու մարմին է հայտնաբերվել Կուր գետում՝ Կաչագիանի գյուղի մերձակայքում (Քվեմո Քարթլի, Արևելյան Վրաստան): Այս մասին «Նովոստի Գրուզիային» հայտնել են Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից:
«Մեր առաջարկները վերջնագրեր չեն, մեր առաջարկները շանտաժ չեն, երբեմն ձեր կողմից եղել են նման գնահատականեր, սրանք ուլտիմատումներ չեն, սրանք լուրջ, պատասխանատու, լուրջ, տրամաբանական, փորձված և իրականացվելիք առաջարկներ են և դրա համար են, որ մենք պնդում ենք այդ առաջարկները և շարունակելու ենք»,- ասաց Ա.Մանուկյանը:
Հնդկաստանի խորհրդարանի կին պատգամավոր Փունամբեն Մադամը, որը ներկայացնում է Բհարաթիա ջանաթա փարթի» կուսակցությունը, կոյուղու մեջ է ընկել Ջալա Ռամնագար քաղաքում (Հուջարաթի նահանգ) լրագրողների հետ շփվելու ժամանակ: Այդ մասին, հաղորդել է Asian News International-ը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում մայիսի 16-ին հանդիպում կունենա Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի հետ: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մոգերինին:
Այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դատողություններ արեց «մերոնք» ու «ձերոնք» բաժանումներից, «իշխանական պրոեկտներից» և հայտարարեց, թե այն մոդելում, որտեղ իշխանությունը կիրառում է սեփական վարչական ու ֆինանսական լծակները և «թոզ փչողներին», առաջանում են ճեղքվածքներ:
Բելառուսը և Ռուսաստանը հանդես են գալիս Եվրասիական տնտեսական ﬕության շրջանակում պարտավորությունների անշեղորեն կատարման օգտին: Այդ մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիﬕր Մակեյը Մինսկում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպումից հետո:
Մինսկը և Մոսկվան հանդես են գալիս ԱՊՀ-ի աշխատանքի առանձին տարրերի օպտիմալացման օգտին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: