«Նախագահները պետք է նստեն ու համանախագահների հետ խոսեն». Մեթյու Բրայզա
«Այն, ինչ պետք է արվի, հետևյալն է՝ պետք է ոսկե միջին գտնվի, այսպես կոչված, Կազանի և Մադրիդի փաստաթղթերի միջև։ Երևանն ասում է, որ հավանում է Կազանի փաստաթուղթը, Բաքուն ասում է՝ Մադրիդի փաստաթուղթը, թեև սկզբնական փուլում Բաքուն այն չէր ցանկանում ստորագրել։ Ես կարծում եմ, որ համանախագահներն իրենց առաջնորդների՝ նախագահների հետ իմաստուն կգտնվեն, եթե առաջ մղեն այն, ինչ նախագահ Պուտինն առաջարկեց Սանկտ Պետերբուրգում, որի էությունը կայանում էր հետևյալում՝ մեղմացնել այս երկու մոտեցումների միջև առկա տարբերությունները։
Հիմնական տարբերությունները հետևյալն են՝ Մադրիդյան փաստաթղթում խոսվում է շրջակա բոլոր յոթ տարածքների վերադարձի մասին, Կազանում խոսք է գնում միայն հինգի մասին։ Ինչ-որ կերպ արմատապես հարցը կարող է լուծվել, կարող է լինել նաև համաձայնագիր։ Բայց անիմաստ է խոսել համաձայնագրի կետերի մասին, եթե նախագահները ժամանակ չեն անցկացնում միմյանց հետ և չեն վերականգնում վստահությունը միմյանց միջև»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերին։
Նրա վստահեցմամբ՝ եթե դա տեղի չունենա, ոչ մի կողմն իրեն վստահ չի զգալու զիջումներ անելու համար, և հայտարարությունները լինելու են քաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար։ «Նախագահները պետք է նստեն ու համանախագահների հետ խոսեն»,- շեշտել է Բրայզան։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: