Բաժիններ՝

«Օրերս կնշանակվի ՌԴ տնտեսական զարգացման նոր նախարար». Պեսկով

ՌԴ տնտեսական զարգացման նոր նախարարի նշանակման մասին որոշումը կընդունվի մոտ ժամանակներս, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կարծում եմ՝ շուտով արդեն իմանաք, օրերս»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան RIA Novosti-ի՝ նոր նախարարի նշանակման մասին հարցին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լիմայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ երկրի տնտեսական զարգացման նախարարի պաշտոնում կա 3-4 թեկնածու։

Ճշտող հարցին, թե արդյոք թեկնածուները պակասել են, Պեսկովն ասել է. «Իհարկե»։
Նոյեմբերի 15-ին ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ 2 մլն դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով։

Նոյեմբերի 16-ին ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել էր, որ Ուլյուկաևը կաշառքի մասին քրեական գործի միակ ֆիգուրանտն է։
Ուլյուկաևը չի ընդունում իր մեղքն ու տեղի ունեցածն անվանում է սադրանք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս