Ուկրաինան ՀՕՊ համակարգերի ամենամեծ մատակարարմանն է սպասում Շվեդիայից

Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը, իր շվեդ գործընկեր Փոլ Ջոնսոնի հետ քննարկումներից հետո հայտարարել է, որ Ստոկհոլմը պատրաստում է Կիևի համար ՀՕՊ համակարգերի, այդ թվում՝ հեռահար անօդաչու թռչող սարքերի, ամենամեծ մատակարարումը։

«Շվեդական կողմը պատրաստում է լայնածավալ օգնության փաթեթ, որը կներառի հակաօդային պաշտպանության համակարգեր և Saab ընկերության ռադարներ: Ակնկալվում են նաև Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությանը տրամադրվող ներդրումներ՝ լրացուցիչ էլեկտրոնային պատերազմի համակարգեր և անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ խորը հարվածային անօդաչու թռչող սարքեր (հեռահար անօդաչու թռչող սարքեր – խմբ.)», – Ֆեդորովի խոսքերն է մեջբերում Ուկրաինայի ռազմական գերատեսչության կայքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728