Բաժիններ՝

Չինաստանը բողոք է հայտնել ԱՄՆ-ին իր քաղաքացիների «անհիմն հարցաքննությունների» պատճառով

Չինաստանը վճռական բողոք է հայտնում վերջին ժամանակներս ԱՄՆ մուտք գործելիս չինական ընկերությունների աշխատակիցների «անհիմն ձերբակալությունների ու հարցաքննությունների» պատճառով: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին փետրվարի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

Դիվանագետի խոսքով՝ վերջին ժամանակներս ԱՄՆ-ի իրավապահ մարմինները բազմիցս իրականացրել են չինական ընկերությունների աշխատակիցների երկարատև ու անհիմն հարցաքննություններ, ձերբակալություններ և արտաքսումներ։ Լին Ցզյանը նշել է, որ ԱՄՆ-ի իրավապահ մարմինների մեթոդները դաժան են, լրջորեն խախտում են Չինաստանի քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերը, ինչպես նաև խաթարում երկու երկրների միջև բնականոն գործարար փոխանակումների և համագործակցության մթնոլորտը։

«Չինաստանը խիստ դժգոհություն և վճռական բողոք է հայտնում այդ կապակցությամբ», – ասել է դիվանագետը։

Լին Ցզյանը հայտարարել է, որ Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին դադարեցնել չինական ընկերությունների աշխատակիցների անհիմն հարցաքննությունները՝ ընդգծելով, որ Պեկինը կշարունակի վճռական և գործուն միջոցներ ձեռնարկել երկրի քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728