Samsung-ի կենտրոնակայանում խուզարկություններ են կատարվել Փակ Քըն Հեի շրջապատի սկանդալի առնչությամբ
Կորեայի Հանրապետության դատախազությունը խուզարկություններ է կատարել Samsung-ի կենտրոնակայանում եւ Ազգային կենսաթոշակային հիմնադրամում (ԱԿՀ): Ինչպես հայտնել է հսկողական գերատեսչությունը, այդ քայլերը երկրի նախագահ Փակ Քըն Հեի շրջապատում կոռուպցիոն սկանդալի հետաքննության մաս են կազմում:
«Կան կասկածներ, որ երկրի ղեկավարը կարող էր ճնշում գործադրել ԱԿՀ-ի վրա, որպեսզի այն հավանություն տար անցյալ տարի Samsung C&T Corp. եւ Cheil Industries Inc. ընկերությունների միաձուլմանը, որոնցում վերջինս բաժնետոմսերի համապատասխանաբար 11,6 տոկոսի եւ 5 տոկոսի սեփականատերն է»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ: Փոխարենը նախագահը կարող էր կորպորացիայից տարբեր զիջումներ պահանջել իր լավագույն ընկերուհու՝ Չհվե Սուն Սիլի համար, կարծում է հետաքննությունը:
Խուզարկության ընթացքում առգրավվել են համակարգիչների կոշտ սկավառակներ, շարժական հեռախոսներ եւ գործարքին վերաբերող փաստաթղթեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: