![](/banners/BeFunky-design.jpg)
Իսրայելի վարչապետը դեկտեմբերին կայցելի Ադրբեջան
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/73ed926eeb55091bb90bc44db6db48a1-1.jpg)
Հայտնի է դարձել, թե երբ Ադրբեջան կայցելի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Դիվանագիտական աղբյուրը APA-ին հայտնել է, որ Իսրայելի վարչապետը դեկտեմբերի 13-ին կայցելի Ադրբեջան։ Մեկօրյա այցից հետո Նեթանյահուն կուղևորվի Ղազախստան։
Դա կլինի նրա առաջին այցն այդ երկրներ՝ որպես Իսրայելի վարչապետ։
Նեթանյահուն այցի ժամանակ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Այցի շրջանակներում նախատեսվում է տնտեսական ոլորտի շուրջ համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթերի ստորագրում։