Նորընտիր պատգամավորը 3 ավտոմեքենա է հայտարարագրել, այդ թվում՝ «BENTLEY». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային Ժողովի նոր պատգամավորներից է Արթուր Մանուկյանը: Նա 35 տարեկան է, անկուսակցական ու «Ծառուկյան» խմբակցության անդամ: 2005–2017 թթ. աշխատել է «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ում՝ որպես արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ, իսկ մինչ պատգամավոր դառնալն էլ՝ միջազգային հարաբերությունների գծով տնօրեն:

Իսկ ի՞նչ ունեցվածքի տեր է երիտասարդ պատգամավորը. նա հայտարարագրել է բնակարան, ավտոտնակ, հասարակական նշանակության շինություն և երեք ավտոմեքենա՝ «BENTLEY CONTINENTAL 6.0», «BMW X5 4.6 IS» և «GAZ 311000» մակնիշների:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Մանուկյանն ունեցել է 800 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս և 225 միլիոն դրամ, 620 հազար ԱՄՆ դոլար ու 180 հազար եվրո դրամական միջոցներ: Տարեսկզբից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում էլ ունեցել է 2 միլիոն 310 հազար դրամի եկամուտ, որն էլ իր հերթին ստացվել է երկու տարբեր աշխատավարձերից: Հավելենք, որ նա նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս