Կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխությունների արդունքում կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, կրճատվելու են նախարարարությունները, վերանալու են առընթեր մարմինները։

Այս օրերին իշխանական կուլիսներում ինտենսիվ քննարկում են, թե ինչպես պետք է լուծվի ուժային կառույցների ճակատագիրը։ Քննարկվում է, որ, օրինակ, ոստիկանության համար ամենից հարմար կարգավիճակը կառավարությանը կամ վարչապետին ենթակա մարմին լինելն է, ինչը բխում է նաև Սահմանադրության 159-րդ հոդվածից։ Ոստիկանությունում չեն ցանկանում դառնալ նախարարարություն, որպեսզի ոստիկանապետն ԱԺ չգնա, հաշվետու չլինի, ստիպված չլինի ամբիոնից հարցերի պատասխանել և այժմ լոբբինգ են անում ենթակա մարմին դառնալու ուղղությամբ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31