Բաժիններ՝

Microsoft-ն աշխատակիցների զանգվածային կրճատումներ է պլանավորում. CNN

Microsoft կորպորացիան պլանավորում է իր գործարարության ընդգրկուն վերակառուցում, որը կհանգեցնի մի քանի հազար աշխատակիցների կրճատման: Այս մասին հաղորդել է CNN հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ ընկերությունն արդեն սկսել է որոշ աշխատակիցների ծանուցել, որ նրանք կարող են պոտենցիալ կերպով հայտնվել կրճատումների տակ: «Ինչպես եւ բոլոր ընկերությունները, մենք կանոնավոր հիման վրա կատարում ենք մեր գործարարության գնահատում»,- մեջբերում է անում հեռուստաալիքը կորպորացիայի ներկայացուցչի խոսքից:

Ընկերությունում չեն հայտնել, թե քանի մարդ կարող է զրկվել աշխատանքից: Սակայն, CNBC հեռուստաալիքի տվյալներով՝ կրճատումները կվերաբերեն առնվազն 3 հազար մարդու, որոնք հիմնականում զբաղված են վաճառքների ոլորտում: Այդ թվի 75 տոկոսը բաժին կընկնի ԱՄՆ-ի սահմաններից դուրս գտնվող աշխատողներին: Ընդամենը Միացյալ Նահանգներում Microsoft-ում աշխատում է 70 հազարից փոքր-ինչ ավելի, աշխարհում՝ 120 հազարից ավելի մարդ:

1975 թվականին ձեռնարկիչներ Բիլ Գեյթսի եւ Փոլ Ալենի կողմից հիմնված Microsoft-ը տարբեր սարքերի, անհատական համակարգիչներից մինչեւ շարժական հեռախոսների համար ծրագրային ապահովման արտադրության խոշորագույն կորպորացիաներից մեկն է:

Microsoft-ի կենտրոնակայանը գտնվում է Ռիչմոնդ քաղաքում (Վաշինգտոնի նահանգ): Կորպորացիայի շուկայական կապիտալացումն ընթացիկ ամսվա սկզբի դրությամբ կազմել է ավելի քան 530 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս