«Երեկ ես փառահեղ հանդիպում ունեցա նախագահ Պուտինի հետ». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 7-ին ունեցած հանդիպումն անվանել է փառահեղ: Այդ մասին ամերիկյան առաջնորդը հայտարարել է G20-ի շրջանակում Համբուրգում հուլիսի 8-ի առավոտյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ ունեցած երկկողմ հանդիպումից առաջ:

«Երեկ ես փառահեղ հանդիպում ունեցա նախագահ Պուտինի հետ»,- ասել է Թրամփը: Նրա հայտարարությունը հեռարձակել է բրիտանական Sky News հեռուստաընկերությունը:

Թրամփի և Պուտինի հանդիպումը տևել է 2 ժամ 15 րոպե, չնայած ի սկզբանե հանդիպման համար նախատեսված էր կես ժամ: Առաջնորդները քննարկել են մի շարք արդիական հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Սիրիայի, Ուկրաինայի, Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակին և կիբերանվտանգությանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31