
Հալեպում կազմակերպվել է թատերական առաջին ներկայացումը պատերազմից հետո

Հալեպում ռազմական գործողությունների ավարտից հետո կազմակերպվել է թատերական առաջին ներկայացումը, որը դիտել են հարյուրավոր մարդիկ: Ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն, հանդիսատեսը նույնիսկ մասնակցել է բեմադրությանը:
Հալեպի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Ջաբեր Ալ-Սանջուրի խոսքով՝ այդ ներկայացումը ապացուցեց այն, որ քաղաք է վերադարձել խաղաղ կյանքը և չկա վախենալու որևէ պատճառ: