![](/banners/BeFunky-design.jpg)
Վարչապետը պաշտոնանկ եղած սոցապ փոխնախարարին նախապատրաստել էր նախարարի պաշտոնի համար. «Հրապարակ»
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/BeFunky-Collage-4.jpg)
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սոցապնախարար Արտեմ Ասատրյանը մեր լրագրողին վստահեցրել է, որ պաշտոնանկ եղած փոխնախարար Աշոտ Մարգարյանի հետ բացարձակապես որևէ խնդիր չի ունեցել, բայց հրաժարվել է հայտնել հեռացման պատճառը. «Ես կարծում եմ, որ անձնական որոշումները մեկնաբանության կարիք չունեն»:
Մինչդեռ ազատված փոխնախարարի մտերիմները համացանցը հեղեղել են գրություններով, թե նախարարը հնարավորություն չի տվել նրան իրականացնելու իր ռեֆորմները: «Բոլորին հարաբերական հնարավորություն է տրվում իրականացնելու և իր ծրագրերը, և իդեաները»,- փիլիսոփայել է նախարարը:
Ի դեպ, խոսակցություն կար, որ Կարեն Կարապետյանը Մարգարյանին նախապատրաստել է նախարարի պաշտոնի համար, ինչի պատճառով սոցապնախարարը ջանք չի խնայել երիտասարդ կադրի դեմ կոմպրոմատներ հավաքելու ուղղությամբ և հասել է այն բանին, որ նրա համացանցային պահվածքը ճակատագրական է դարձել: «Դուք ստեղծում եք խնդիր և փորձում քաջաբար հաղթահարել, մի ստեղծեք այդ խնդիրը և մի հաղթահարեք»,- հեգնել է նախարարը: Ափսոսում եք երիտասարդ փոխնախարարի հեռացման համար: Հարցն անպատասխան է մնացել»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։