Իշխանությունների կարգադրությամբ վատ եղանակի պատճառով փակվել են դպրոցները, հիմնարկությունները, բանկերն ու գրասենյակները: Նաև նավահանգստում դադարեցվել են բեռնաթափման աշխատանքները և սահմանափակված է լաստանավային հաղորդակցությունը:
Գերմանացի իրավապաշտպան Պիտեր Սթուդտներն էլ ձերբակալվել է հուլիսի 5-ին, Թուրքիայում թուրք իրավապաշտպանների համար սեմինար անցկացնելու ժամանակ:
«Կարծում եմ, բազմաթիվ մարդիկ ցանկանում են, որ Եվրոպան ու Գերմանիան աջակցեն Թուրքիայում ժողովրդավարության հաստատմանը»,- նշել է նա:
«Ես անհանգստանում եմ ինչպես իմ, այնպես էլ բոլորի կյանքի համար, քանզի այդ սպառնալիքներն ու ճնշումները կարող են բոլորի վրա ազդեցություն ունենալ և ուղղված լինել բոլորի դեմ: Չնայած այդ ամենին՝ ես դեռևս լավատես եմ և հույս ունեմ, որ Թուրքիան օրերից մի օր իսկապես դեմոկրատ կլինի»:
Նախարարը, որը նաև այս տարի ԵԱՀԿ-ի գործող նախագահն է, համոզված է, որ «կարևոր է հաստատել, որ երկիրն ավելի ու ավելի է հեռանում Եվրոպայից, տնտեսական հետեւանքներն անաշիվ կլինեն, և, բացի դրանից, միացումը կխաթարի Եվրամիության կլանման ունակությունը»:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Մեթիսը, ինչպես հայտնել է Պենտագոնը, Իրաքում գտնվելու ընթացքում հանդիպում է ունեցել Բարզանիի, ինչպես նաև Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ: Պենտագոնի ղեկավարը հորդորել է քրդերին երկխոսություն վարել Իրաքի իշխանությունների հետ տարաձայնությունները կարգավորելու համար, ասված է ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Էրդողանը բացահայտ ցուցադրում է բռնապետական հատկանիշներ: Քննադատությունների, այլախոհների, փոքրամասնությունների նկատմամբ նրա վերաբերմունքն անընդունելի է»,- հավելել է Ավստրիայի արտգործնախարարը:
Ռմբակոծության է ենթարկվել Եմենի մայրաքաղաք Սանայի հյուսիսային հատվածը: Ավիահարվածների հետևանքով վիրավորվել են նաև տասնյակ մարդիկ:
«Ինտենսիվ աշխատանքները շարունակվում են: Այս րոպեներին դուք տեսնում եք, որ կրակը փաստորեն վերացված է, սակայն շատ ժամանակ է անհրաժեշտ այս տարածքը մինչև վերջ մշակելու համար: Մարդիկ աշխատում են 24-ժամյա ռեժիմով, ևս մեկ անգամ մեծ շնորհակալություն բոլորին»:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 23-25-ը կայցելի Ղազախստան, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը շնորհակալություն է հայտնել Չելսի Քլինթոնին՝ Բիլ և Հիլարի Քլինթոնների դստերն այն բանի համար, որ վերջինս հանդես է եկել ի պաշտպանություն նախագահական զույգի որդու՝ Բերոն Թրամփի:
Անգոլայում բացվել են ընտրատեղամասերը, որտեղ այս երկրի քաղաքացիները պետք է երկրի նախագահ ընտրեն այն բանից հետո, երբ նրա 38 տարվա անփոփոխ ղեկավարը՝ Ժոզե Էդուարդու դուշ Սանթուշը, որոշում ընդունեց իր թեկնածությունը չառաջադրել նախագահի ընտրություններում:
Էրդողանը խոստացել է անհրաժեշտության դեպքում բոլոր ճակատներում ռազմական պայքար ծավալել թուրք զինյալների դեմ:
Ռուս-թուրքական պատվիրակությունների միջև օգոստոսի 18-22-ն ընկած ժամանակաշրջանում տեղի է ունեցել MatchMaking ֆորմատով 196 հանդիպում:
Նախնական տվայլների համաձայն՝ ոչնչացվել է 3 գրոհային:
Օգոստոսի 23-ի կեսօրից այդ շրջանում չկա էլեկտրականություն, զբոսաշրջիկներն ու տեղի բնակիչները երկյուղում են, որ առաջիկա ժամերին կարող են խնդիրներ սկսվել՝ կապված նաև ջրամատակարարման հետ:
Հանդիպման ավարտին Գոնզալո Ուրրիոլաբեիտիան նշել է, որ այս տարի լրանում է Արգենտինայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, և դեսպանատունը կազմակերպելու է մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցելու հրավիրել է ՀՀ ԱԺ փոխնախագահին:
Օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն անհատական սահմանափակումներ է կիրառել Ռուսաստանի չորս քաղաքացիների դեմ ԿԺԴՀ-ի հետ առեւտրական պարտավորագրերի պատճառով: Նրանց թվում են՝ Ռուբեն Կիրակոսյանը, Միխայիլ Պիսկլինը, Անդրեյ Սերբինը և Իրինա Խուիշը:
Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ պաուերլիֆտինգի աշխարհի չեմպիոնը մահացել է գլխին ստացած բազում հարվածների հետևանքով:
«Մենք սպասում ենք, որ իրաքի քրդերը կհրաժարվեն անկախության հանրաքվեի անցկացումից»,- Բաղդադում իրաքյան գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավուշօղլուն:
«Որևէ ազգ, եթե անկախ չէ, ուրեմն՝ լիարժեք կյանքով չի ապրում, հետևաբար, նույնիսկ, եթե դա ամբողջական չէ, անկախությունն ամենակարևոր բանն է ազգի համար։ Անկախության հռչակագիրը փոխեց հենց պետական համակարգում գտնվող մարդկանց մտայնությունն անկախության գաղափարի նկատմամբ»:
Մուրադ Միհրանը Ստամբուլում հայտնի է եղել նաև որպես ոսկերիչ: Նա թաղվել է Մալըքլըի հայկական եկեղեցում, և թաղումը տեղի է ունեցել զինվորական կարգով` պատվո պահակախմբի ուղեկցությամբ:
«Հնարավոր է, թեպետև հազիվ թե, բայց հնարավոր է, որ դրանից կարող է ինչ-որ դրական բան ստացվել»,- հավելել է նախագահը:
Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել են «Թալիբան» շարժման զինյալները:
Լրագրողուհին նյութ էր պատրաստում Պետեր Մադսենի և նրա «Նաուտիլուս» սուզանավի մասին: Սուզանավը կառուցվել է 2008 թվականին և այն ժամանակ համարվում էր ամենամեծ մասնավոր սուզանավն աշխարհում:
«Այսպես թե այնպես մենք կառուցելու ենք այդ պատը, նույնիսկ եթե հարկ լինի դադարեցնել սեփական կառավարության աշխատանքը»,- հայտարարել է նա Ֆինիքսում (Արիզոնայի նահանգ) իր կողմնակիցների առջև ունեցած ելույթի ընթացքում:
Միացյալ Նահանգների ոչ մի նախագահ իշխանության ղեկի մոտ գտնվելու առաջին վեց ամսում չի հասել այն բանին, ինչ հաջողվել է Դոնալդ Թրամփին:
Վրաստանի խորհրդարանն օգոստոսի 23-ին պատրաստվում է գումարել արտահերթ նիստ՝ քվեարկելու հրդեհաշիջմանը զինվորականներին ներգրավելու մասին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հրամանագրի շուրջ:
Զինվորականներին չի պլանավորվում օգտագործել Բորժոմի կիրճում: Հիմնական նպատակը հրդեհի մարումն է Գորիի մունիցիպալիտետում: