Ֆրանսիայի նախագահը Բուլղարիայում է գտնվում կարճատև այցով:
Նշվում է, որ խորհրդարանականը զոհվել Է անհայտ անձանց կողմից իր ավտոմեքենայի գնդակոծման հետևանքով: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Նախորդ շաբաթ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոկչեքը Գերմանիայի խորհրդարանում Կանաչների կուսակցության ազգությամբ թուրք խորհրդարանական Ջեմ Օզդեմիրին անվանել էր «հայ»՝ ցանկանալով վիրավորել նրան:
50-ամյա Չինավաթին սպառնում է 10 տարվա բանտարկություն, եթե նրան մեղավոր ճանաչեն: Կին քաղաքական գործչին մեղադրում են գանձարանի բազմամիլիարդանոց կորուստների մեջ, որոնք երկիրը կրել է բրինձ աճեցնող ֆերմերների դրամատրման սխեմայի շրջանակներում:
Սիրիայում «Խեյաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական խմբավորումների նոր միավորման թվակազմը գերազանցել է 25 հազարը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ գեներալ-գնդապետ Իգոր Կորոբովը:
WorldSkills Russia-ում նշել են, որ չորս հարևան երկրների ավելի սերտ կոոպերացումը կադրային ներուժի զարգացման հարցում կօժանդակի աշխատանքի արտադրողականության աճին և Եվրասիական տարածքի բոլոր քաղաքացիների պրոֆեսիոնալ իրացմանը:
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը փրկարար գործողությունների անցկացմանը նախապատրաստվելու շրջանակներում գործի է դրել ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի շուրջ 700 զինծառայողների և ուղղաթիռներ ուղարկել Օսթին և Սան Անտոնիո քաղաքներ:
«Հայաստանը հիմա բավականին լուրջ զբաղվում է Նախիջևանի խնդրով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Զորավարժություններին մասնակցելու են Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Թուրքիայի և Ուկրաինայի զորքերը, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն վերջին պահին անսպասելիորեն հայտնել է, որ չի մասնակցելու:
«Հայրենիք վերադառնալուց հետո մեր թիմով 1-2 աշխատաժողով կկազմակարպենք, մեկ սրահում կհավաքենք բոլոր ստեղծարար մտքերն ու այս «արահետը» կլայնացնենք»,- Լոս Անջելեսում բիզնեսի ներկայացուցիչների հետ կլոր սեղանից հետո ստացած բազմաթիվ դրական արձագանքներին, գործնական առաջարկներին ի պատասխան հայտարարել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
Ըստ Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունից ստացված նախնական տվյալների՝ Կուբանում ավտովթարի զոհերի թվում կա ազգությամբ երկու հայ: Նրանց քաղաքացիությունը ճշտվում է: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
«Այս հարցի նկատմամբ ցանկացած էմոցիոնալ մոտեցում անհարկի ու տեղին չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքի մասին:
«17 մարդ զոհվել է, 27-ը՝ փրկվել, նրանցից ինը հոսպիտալացված է»,- ասել է ԱԻՆ-ի տարածաշրջանային գլխավոր վարչության ներկայացուցիչը:
Սաֆարյանը կարևորում է նաև քրդական գործոնը. «Եկեք՝ չթերագնահատենք և հասկանանք, որ սեպտեմբերի 25-ին մերձավորարևելյան տարածաշրջանում, մեզանից մի քանի հարյուր կիլոմետր այն կողմ, շատ կարևոր բան է տեղի ունենալու՝ քրդական ինքնավարության հանրաքվեն։
Նա նկատեց, որ 1992 թվականից մինչև մեր օրերն արված հայտարարությունների մեջ միշտ կարելի է նկատել որոշակի օրինաչափություն. «Այդ օրինաչափության մեջ նաև տեղավորվում է այն հանգամանքը, որ, երբ ՀՀ նախագահը հանդիպում է ունենում համանախագահող երկրների ղեկավարների հետ, կամ, ընդհանրապես, որևէ հանդիպում է լինում, որի ընթացքում անպայման քննարկվելու է ԼՂՀ հիմնախնդիրը, ապա համանախագահող երկրների տարբեր ներկայացուցիչներ կամ էլ համատեղ հայտարարություն են անում»:
Սեուլի շրջանային դատարանն օգոստոսի 25-ին հինգ տարվա բանտային կալանքի է դատապարտել Samsung ընկերությունների խմբի փոխնախագահ Լի Չժե Յոնին՝ նրան մեղադրելով երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի շրջապատի ներկայացուցիչներին կաշառքներ տալու մեջ:
Կասկած չունեմ, որ դուք առաջին հերթին լինելու եք խստապահանջ ինքներդ ձեր նկատմամբ: Եվ հենց դրա շնորհիվ ձեզ իրավունք եք վերապահելու լինել պահանջկոտ նաև ձեր ենթակաների նկատմամբ:
Իսկ Ամերիկայի ակտիվությունը, ըստ նրա՝ կապված է ԱՄՆ-ի նոր ադմինիստրացիայի հետ. «Հանրապետականները միշտ ակտիվ են արտաքին քաղաքականության ոլորտում։ Մեզ համար դա ձեռնտու է, որ իրենք ուզում են նաև ակտիվ աշխատել մեր տարածաշրջանում»։
Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևան, ում գրչին է պատկանում ադրբեջանական պետական ավիաընկերության կողմից դիվանագիտական չվերթների անվան տակ աշխարհի տարբեր թեժ կետեր զենքի մատակարարման մասին աղմկահարույց հրապարակումը, հեռացվել է աշխատանքից: Լրագրողը կատարվածի առնչությամբ օգոստոսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ որևէ երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, այնքան միամիտ չէ, որ մտածի, թե արցախյան հարցի կարգավորումը մոտ է և խոսի այս կամ այն տարբերակի իրատեսության մասին։ Հետևաբար, Հոգլանդի հրապարակած 6 կետերը, ըստ քաղաքագետի՝ այլ նպատակ էին հետապնդում։
Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը ճշտում է Կուբանում ավտովթարի արդյունքում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայությունը:
Դատական համակարգում ուշագրավ զարգացումներ են սկսվել. «հին դատավորների» բոլոր այն վճիռները, որոնք տուժող կամ մեղադրող կողմի կողմից բողոքարկվում են ՀՀ վերաքննիչ դատարանում, անպայման բեկանվում են:
Նա նաև պաշտպանել է Գերմանիայի իշխանությունների դիրքորոշումը, որոնք հանդես են գալիս Անկարայի հետ մաքսային միության ընդլայնման դեմ: «Քանի որ Թուրքիայում մարդու իրավունքների համակարգը և ժողովրդավարական հիմնարար արժեքները ներկայում սիստեմատիկաբար խախտվում են, Թուրքիայի հետ մաքսային միության խորացումը միանգամայն անիրատեսական է»:
Պետք չէր սպասել ապրիլյան պատերազմին, որպեսզի դրանից հետո մեկ տարվա ընթացքում առաջնագիծն անճանաչելիորեն փոխվեր: Պետք չէր սպասել հրդեհին, որպեսզի դարերի պատմություն ունեցող եզակի արգելոցում Wi-Fi տեղադրեին:
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Տեմրյուկի շրջանի Վոլնա բնակավայրում: «Տուժածներից չորսի վիճակը գնահատվում է ծանր: Նրանք անգիտակից վիճակում են»,- նշել են բժիշկները:
Հաջորդ գարնանը մի շարք կարևոր որոշումներ պիտի կայացնի իշխանությունը՝ թե ով է 2018-ից զբաղեցնելու վարչապետի, ՀՀ նախագահի, ՍԴ, ԿԸՀ, Վերահսկիչ պալատի նախագահների և ուժային կառույցների ղեկավարների, ինչպես նաև ՀՀԿ նախագահի պաշտոնները։
Ինչպես նշել է Սահմանադրական ասամբլեայի նախագահ Դելսի Ռոդրիգեսը, հիմնադիր մարմինը նոր սահմանադրության մշակմանը ձեռնամուխ կլինի հաջորդ շաբաթ:
«Վարպետն ամբողջ ժամանակ աշխատում է և դադարներ չի սիրում»,- նշել է Սարգսյանը:
Կուբայում Միացյալ Նահանգների դեսպանության առնվազն 16 աշխատակիցներ են տուժել «ակուստիկական գրոհների» հետևանքով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը: ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են հետաքննությունը, բայց «գրոհների» աղբյուրների և պատճառների վերաբերյալ տեղեկատվություն Վաշինգտոնն առայժմ չունի:
Հեռուստատեսությունում Թոմասի դեբյուտը եղել է 1979 թվականին «Մորքը և Մինդին (Mork and Mindy, 1979-1981) սերիալում: Այդ ժամանակից ի վեր նա տասնյակ դերեր է խաղացել սերիալներում և ֆիլմերում, հնչյունավորել մուլտֆիլմեր: