Բաժիններ՝

Հրշեջները վերացրել են բաց այրումը մերձմոսկովյան «Սինդիկա» առևտրի տանը

Հրշեջները վերացրել են բաց այրումը մերձմոսկովյան «Սինդիկա» առեւտրի տանը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչությունը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

«Ժամը 07:03-ին բաց այրումը վերացված է»,- ասված է ԱԻՆ-ի վարչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Առեւտրի տանը հրդեհն սկսվել էր հոկտեմբերի 8-ի ցերեկը, երբ բռնկել էին ստորգետնյա կայանատեղիի մերձակա պահեստները: Մի քանի ժամվա ընթացքում կրակն ընդգրկել էր առեւտրական համալիրի ողջ տարածքը: Հրդեհի օջախները տարածվել էին 55 հազար քառակուսի մետր տարածքի վրա:

Ավելի քան 300 քառ. մ տարածքում փլվել է տանիքը: Առւտրական համալիրի ստորգետնյա կայանատեղիում մի քանի ավտոմեքենա է պայթել: Այրվող առեւտր տնից տարհանվել է ավելի քան 3 հազա մարդ: Բուժօգնության է դիմել երեք մարդ: Հրդեհի վայրում աշխատում են հարյուրավոր մարդիկ: «Սինդիկա»-ն շինարարական առեւտրի կենտրոն է: Այն զբաղեցնում է 150 հազար քառակուսի մետր տարածք. «Սինդիկա»-ում կար շուրջ հազար խանութ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս