Բաժիններ՝

ԱՊՀ-ի ԱԳ նախարարները Սոչիում կքննարկեն գործակցությունը ռազմական և հումանիտար ոլորտներում

ԱՊՀ-ի երկրների ԱԳ նախարարները հոկտեմբերի 10-ին Սոչիում կայանալիք նիստում կքննարկեն փոխգործակցության հարցերը ռազմական եւ հումանիտար ոլորտներում: Այդ մասին ասված է ՌԴ ԱԳ նախարարության հոկտեմբերի 9-ին տարածված մեկնաբանության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես հայտնել են նախարարությունում, նիստի օրակարգում ներառված է 18 հարց, որոնք համագործակցության ուղղությունների լայն սպեկտր են ընդգրկում ԱՊՀ-ի շրջանակներում: «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Համագործակցության տարածքում բազմապլանային փոխգործակցության հետագա ընդլայնմանն ուղղված գործնական միջոցառումները, կարծիքներ կփոխանակեն հրատապ միջազգային հարցերի շուրջ»,-տեղեկացրել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:

«Նիստի օրակարգում ընդգրկված են նաեւ փոխգործակցության հարցերը ռազմական ոլորտում, մասնավորապես, օդատիեզերական պաշտպանության խնդիրների լուծմանը ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ադապտացման հիմնական ուղղությունների նախագիծը»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

Բացի այդ, ԱՊՀ-ի ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստում պլանավորված է մի շարք փաստաթղթերի համաձայնեցում, որոնք նպատակամղված են հումանիտար ոլորտում համագործակցության խորացմանը, որոնց թվում են՝ 2019 թվականն ԱՊՀ-ում Գրքի տարի, 2020 թվականը՝ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի տարի հայտարարելու մասին որոշումների նախագծերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս