ՎՈՒԱՄ-ի շրջանակներում ստեղծվելու է ազատ տնտեսական գոտի

Փաստաթղթեր են նախապատրաստվում ՎՈՒԱՄ-ի շրջանակներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն՝ Թբիլիսիում ելույթ ունենալով ՎՈՒԱՄ-ի երկրների (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) ԱԳ նախարարների նիստում:

«Մինչեւ տարեվերջ որոշակի տեղաշարժեր են ակնկալվում այդ ուղղությամբ»,-ասել է Ջանելիձեն: Նա նաեւ արծարծել է հակամարտությունների կարգավորումը ՎՈՒԱՄ-ի տարածքում: «ՎՈՒԱՄ-ի մասնակից երկրների տարածքում չկարգավորված հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքի նորմերի եւ տարածքային ամբողջականության հիման վրա»,-ասել է Վրաստանի ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ այդ հակամարտությունները ՎՈՒԱՄ-ի երկրների հիմնական խնդիրն են եւ սպառնալիք տարածաշրջանի անվտանգությանը: Ավելի վաղ ՎՈՒԱՄ-ի երկրների ԱԳ նախարարներին ընդունել են Վրաստանի վարչապետը եւ եւ նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս