Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մասիս Մայիլյանի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Մասիս Մայիլյանին Արցախի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով այդ կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ:

Էդվարդ Նալբանդյանն ու Մասիս Մայիլյանը կարևորել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարների միջև պարբերական հանդիպումների անցկացումը և կարծիքների փոխանակումը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ:

Արտգործնախարարներն արծարծել են Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031