Բաժիններ՝

Ադրբեջանի պաշտպանության նախարարին Բելառուսում ցուցադրել են «Պոլոնեզ» ՀԿՌՀ. razm.info

Razm.info-ն գրում է. Հոկտեմբերի 8-ին Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հրավերով այդ երկիր է մեկնել Ադրբեջանի ՊՆ, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։ Այցի առաջին օրը նա ծանոթացել է Բելառուսում արտադրվող 301 մմ տրամաչափի «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ Զաքիր Հասանովը և Բելառուսի ռազմական, քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները պետք է քննարկեն ռազմատեխնիկական, ռազմական կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները։

Այցի առաջին օրը Հասանովը եղել է Բելառուսի ռազմարդյունաբերական ընկերություններում, այցելել զորավարժարաններ։

Հրապարակված լուսանկարներից մեկում երևում է, որ Հասանովին ցուցադրել են նաև Բելառուսում արտադրվող 301 մմ տրամաչաթի «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ն։ Դատելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունից՝ Բաքուն հետաքրքրված է այդ զինտեխնիկայի ձեռքբերմամբ։ Սակայն սա հաստատող այլ հայտարարություն, փաստ առայժմ չի հաջողվել գտնել։

Նման խոսակցություն տարածվել էր միայն 2016 թ․ ադրբեջանական լրատվակայքերից մեկում՝ Բելառուսի նախագահի Ադրբեջան այցի ընթացքում։ Բայց դա ևս չէր հաստատվել։

«Պոլոնեզ» ՀԿՌՀ-ն կրում է 301 մմ տրամաչափի 8 հրթիռ։ Բելառուսական կողմի պնդմամբ՝ առավելագույն հեռահարությունը 200 կմ է։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031