ԵԽԽՎ պատգամավորները քննադատել են Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումները
ԵԽԽՎ ավելի քան 20 պատգամավորներ ամառային նստաշրջանի շրջանակներում հանդես եկել հայտարարությամբ և քննադատել Ադրբեջանում իշխանությունների կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումներն ու Եվրոպայի խորհրդում ստանձնած պարտականությունները չկատարելու պրակտիկան:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Հայտարարության մեջ Ադրբեջանն անվանվել է Եվրոպայի խորհրդի ամենառեպրեսիվ երկրներից մեկը, որտեղ ընտրություններն իրականացվում են վախի մթնոլորտում:
«Այդ երկրում տարածված է քաղաքական մոտիվներով քրեական հետապնդումների, ազատազրկման, վատ վերաբերմունքի ու խոշտանգումների պրակտիկան: Ընդհանուր առմամբ մարդու հիմնարար իրավունքները չեն հարգվում»,-նշված է հայտարարության մեջ: