Նախարար Լիլիթ Մակունցը ոչ շարժական գույք ունի, ոչ էլ անշարժ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը մինչ կառավարական պորտֆել ստանալը երկու աշխատանք է ունեցել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից։
Մակունցը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 1 միլիոն 551 հազար դրամ եկամուտ, որը երկու տարբեր աշխատավարձերի հանրագումարն է։ Շարժական կամ անշարժ որեւէ գույք չի հայտարարագրել։ Դրամական միջոցները կազմել են 1 միլիոն 251 հազար դրամ ու մոտ 600 ամերիկյան դոլար։
Լիլիթ Մակունցը բանասիրական գիտությունների թեկնածու է, 2005 թ. մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում, իսկ այս տարվա փետրվարից զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը:
Խորհրդարանական նախորդ ընտրությունների ժամանակ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 59-րդ համարն էր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: