Սիրիայի բանակը վերադարձրել է հսկողությունը Դերաայի նահանգի ռազմավարական բարձունքների նկատմամբ. Al-Manar
Սիրիական զորքերը Ազգային պաշտպանության ուժերի ջոկատների աջակցությամբ հունիսի 29-ին ելուզական խմբավորումներին դուրս են մղել Հորդանանի հետ սահմանակից Դերաա հարավային նահանգի Թելլ Զմեյթիա ռազմավարական բարձունքներից: Այդ մասին հայտնել է Al-Manar հեռուստակայանը: Ըստ նրա տեղեկատվության՝ այդ բարձունքների մոտով է անցնում ռազմական ճանապարհը, որը միացնում է Դերաայի արեւելյան ու արեւմտյան շրջանները:
Այս շրջանում գործողությունն իրականացվել է զինադադարի ժամկետի լրանալուց հետո, որը հունիսի 29-ին 12 ժամով հաստատվել էր սիրիական բանակի հրամանատարության կողմից: Հարավային նահանգի կենտրոնական մասի վրա իշխող բարձունքների գրավումը բանակին թույլ կտա շրջապատել զինված խմբավորումները Դերաայի հարավ-արեւմուտքում, Էլ Քունեյտրայի նահանգին հարող շրջանում եւ ստիպել նրանց անձնատուր լինել:
Կառավարական ուժերն ավելի վաղ ազատագրել են Դերաայի վարչական կենտրոնից արեւելք գտնվող Հիրակ ու Էլ Քարակ քաղաքները եւ մոտենում են սիրիա-հորդանանյան սահմանի Նասիբ հսկիչ անցակետին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: