Ո՞ւմ անուններն են շրջանառվում ԵԿՄ նախագահի թեկնածու առաջադրվելու համար

ԵԿՄ անդամ Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորի Արոն, ցանկանում է ԵԿՄ նախագահ դառնալ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ ինքը համաձայնություն է տվել «բազմահազարներով տղաներին»։

«Ինքս եթե մտնեմ այս լծի տակ, ես կորցնում եմ իմ սեփական սեկտորը՝ զարգացնելով ԵԿՄ-ն»,- հայտարարեց նա։

Հարցին՝ ԵԿՄ նախագահի թեկնածուների ի՞նչ անուններ են շրջանառվում, Ա. Խուդավերդյանն այսպես պատասխանեց. «Սերժ Սարգսյան, Սեյրան Օհանյան, Արամ Սարգսյան, Արաբոյի Մանվել, Գագիկ Մելքոնյան, Մյասնիկ Մալխասյան, և այլն»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս