Արարատի գյուղերը մնացել են առանց ոռոգման ջրի. Ազատի ջրամբարի ջուրը Հովիկ Աբրահամյանի հողատարածքների համար է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ «Ժամանակ» թերթի խմբագրություն էին ահազանգել Արարատի մարզի Վեդի, Վանաշեն, Գոռավան, Սիսավան համայնքների բնակիչները, ովքեր դժգոհում էին, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով ամբողջ բերքը ոչնչանում է:

Հողօգտագործողների խոսքով` Ազատի ջրամբարում սելավի ջրերից ամբարված բավական ջրային պաշար կա, բայց դա հասարակ մահկանացուների համար չէ:

Մեր տեղեկություններով` Ազատի ջրամբարում գարնանային սելավից հավաքված ջրերի առյուծի բաժինը հատկացվում է Հովիկ Աբրահամյանի հսկայական հողատարածքների ոռոգման համար, դրանք ուղղվում են հատկապես Քաղցրաշենում ունեցած նրա 1000-ավոր հեկտար խնձորի այգիների ոռոգմանը:

Ի դեպ, Ազատ գետի ամբարված ջրերից անմասն չեն մնում նաեւ ավշարցի Գրիգորյան եղբայրները` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանը եւ Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

Մեզ ահազանգած հողօգտագործողները նշեցին, որ ոռոգման ջրի խնդիրը չլուծելու դեպքում իրենք պատրաստվում են փակել Արարատի մարզի միջպետական նշանակության ճանապարհը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս