«Յունկերը կժամանի ԱՄՆ՝ բանակցելու մաքսատուրքերի հարցի շուրջ». Մերկել
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը մոտ ժամանակներս կժամանի ԱՄՆ՝ բանակցելու առեւտրական մաքսատուրքերի շուրջ: Այդ մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը բանակցելու կմեկնի ԱՄՆ, եւ մենք կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի կանխենք առեւտրական պատերազմը»,-լրագրողներին ասել է Մերկելը՝ ամփոփելով ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքները:
Հունիսի 22-ին ԵՄ-ում սկսել են գործել 25 տոկոսի չափով ամերիկյան արտահանման ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը՝ 2,8 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: Դա դարձել է հունիսի 1-ից եվրոպական պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսեր սահմանելու Վաշինգտոնի որոշման պատասխանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:ա