Դիվանագետը պետք է գերզգույշ լինի սրախոսելիս` չվիրավորելու համար տվյալ երկրի ավանդույթներն ու սովորույթները, անպայման հաշվի առնի տեղի եւ զրուցակցի մտածելակերպը` մենթալիտետը: Ընդհանրապես, նախընտրելի է, որ նա չխախտի կատակի սահմանները եւ չանցնի հումորի սահմանները, իսկ սեւ, թունոտ հումորի եւ հեգնանքի մասին խոսելն անգամ ավելորդ է, դրանք հակացուցված են դիվանագետին:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական երկարաժամկետ առաքելությունը կարծում է, որ հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են մրցունակ և լավ կազմակերպված միջավայրում, սակայն տեղ են գտել նաև բռնության առանձին դեպքեր, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանի ԿԸՀ-ն մինչ այս պահը հաշվարկել է 3 702 ընտրատեղամասերից 3 045-ի արդյունքները, ինչը կազմում է ձայների 82,55%-ը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Ռոբերտ դե Նիրոն տեսահոլովակ է ձայնագրել, որտեղ զայրացած կերպով վիրավորական խոսքեր է ուղղում ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հասցեին:
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում զոհվել է 17 մարդ, որից 9-ը՝ զինծառայող:
Մի քանի թուրք դիվանագետ ապաստան է խնդրել Գերմանիայից Անկարայում պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո:
Տասնյակ մարդիկ մնացել են առանց տների:
Ինչքան շուտ Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը՝ առանց որևէ նախապայմանի, այնքան հեշտ կլինի հակամարտության լուծումը:
Գյումրիում ընտրական գործընթացը կանոնակարգող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հոկտմեբերի 9-ին ժամը 16:00-ին կիրականացնի կրկնակի քվերակություն:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր կոչ է արել ընտրողներին ակտիվություն ցուցաբերել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների հնարավոր երկրորդ փուլի ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն:
Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, այսօր ամփոփեց Գյումրիում հոկտեմբերի 2-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները։
Վրաստանի ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիան կիրակի օրը հայտարարել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման հնարավորության մասին բազմաթիվ միամանդատային շրջաններում, հայտնում է RIA Novosti-ն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Եմենում սգո արարողության վրա հարձակումը, որում մեղադրվում է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան:
Նյու Յորքի արվարձանում գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով տուժել է 29 մարդ, լրագրողներին հայտնել են տեղի իշխանությունները:
ԱՄՆ-ը կարող է վերանայել Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիային աջակցություն ցուցաբերելու հարցը՝ ընդդեմ ապստամբ հուսիթների այն բանից հետո, երբ այն ավիահարված է հասցրել խաղաղ քաղաքացիներին, հայտնել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհուրդը:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ավելի քան 100 կողմնակիցներ նախազգուշացնող ակցիա են սկսել Թբիլիսիում ԿԸՀ-ի շենքի դիմաց, հայտնում է Interfax-ը:
Վրաստանի խորհրդարանում, ըստ նախնական հաշվարկների, անցնում է ընդամենը 2 կուսակցություն՝ «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստանն» ու Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը կորցրել է իր կողմից 2015թ. ռազմական հաջողությունների գագաթնակետին Սիրիայում և Իրաքում վերահսկվող տարածքների 28 տոկոսը:
Եմենի մայրաքաղաք Սանայում երեկ սգո արարողության վրա հարձակման հետևանքով զոհվել է 213 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով բժշկական աղբյուրին:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերի կեսից ավելիում ձայների հաշվարկը ցույց է տալիս, որ «Վրացական երազանքը» շարունակում է առաջատար մնալ՝ հավաքելով ընտրողների ձայների կեսից ավելին, քան Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:
Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ում վետո է դրել Սիրիայի հարցով ֆրանսիական բանաձևի վրա, որն արգելում էր սիրիական Հալեպ քաղաքում ռազմական ավիացիայի թռիչքները, հայտնում է «Ազատություն ռադիոկայանի» ռուսական ծառայությունը:
Կանադայի կառավարության վիճակագրական ծառայության վերջին տվյալները վկայում են, որ երկրին անհրաժեշտ է առավել ակտիվ էմիգրացիոն քաղաքականություն, որպեսզի ավելի շատ էմիգրանտներ ներգրավեն գյուղական տարածքներ։ Ընդ որում, Կանադայի փոքր քաղաքներն արդեն միջոցներ են մտածում՝ օտարերկրացի աշխատողներին գրավելու համար։
«Մի տարբերակն այն է, որ սրանք, այնուամենայնիվ, կեղծ փոփոխություններ են։ Ուղղակի այս մարդկանց, որոնք համարվում էին ՀՀԿ-ի ողնաշարը, օգնել են մինչև ընտրությունները մի քայլ հետ կանգնել հանրային քաղաքականության տեսանկյունից, այսինքն՝ ընտրությունների ժամանակ նրանք իրենց գործը կանեն, հետո նորից նրանց կվերականգնեն»:
«Քերիի և Ալիևի հայտարարությունները ստիպում են մտածել, որ բանակցային գործընթացում ընդհանուր եզրերը կողմերի ու միջնորդների միջև բացակայում են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը
Ըստ Ռազմինֆոի, մահացածներից 2-ն էլ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ էին: Երկուսն էլ ոչ մարտական կորուստեր են:
Զեյբեկչին ընդգծել է, որ նախկին առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակին հասնելու համար անհրաժեշտ է վերացնել Ռուսաստանի կողմից սահմանված սահմանափակումները թուրքական ապրանքների արտահանման ուղղությամբ:
«Փաստ է, որ դիվանագիտական խողովակներով այս ծանր իրավիճակում շոշափելի աշխատանք է տարվում թե՛ սիրիահայ համայնքին առնչվող խնդիրների, թե՛ հայ-սիրիական հարաբերությունների առումով»:
Հայաստան եկած կարիքավոր սիրիահայերի տան վարձի հարցերը OXFAM-ի հետ Հայաստանում գործող ևս մի քանի միջազգային կառույցներ են հոգում (ինչպես` «Առաքելություն Արևելք», «Armenian Redwood Project» և այլն): Նրանք առաջիկա մեկ տարվա ընթացքոմ ևս կվճարեն 300 ընտանիքի տան վարձ, և այն 100 հոգին, որ առաջիկայում գալու են, ըստ Անի Բալխյանի, առաջնահերթություն ունեն օգտվելու այդ օգնությունից:
«Ոչ, ոչ, ես պետք է լինեմ այնպիսին, ինչպիսին ինձ ցանկանում է տեսնել ժողովուրդը»,- պատասխանել է Պուտինը` գերմանացի լրագրողի`«լինել ինչպես Արևմուտքը» և «ընդունել արևմտյան օրենքները» առաջարկին ի պատասխան:
«Նրանց հեռացումը դեռևս ոչինչ չի նշանակում, նրանք մնում են իշխող կուսակցության ղեկավար ներկայացուցիչներ, որովհետև Գագիկ Բեգլարյանն անգամ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է, այսինքն՝ իշխող կուսակցության ամենաբարձր մարմնի անդամ է, իսկ Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ խորհրդի անդամ է: Այսինքն՝ միջին ղեկավար օղակի անդամ է, և նրանք իրենց դիրքերը պահպանում են կուսակցության մեջ»,- ասաց Ա.Բադալյանը։