Բաժիններ՝

Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի սեպտեմբերին. Razm.info

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2016թ. սեպտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 2 դեպք:

Ըստ Ռազմինֆոի, մահացածներից 2-ն էլ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ էին: Երկուսն էլ ոչ մարտական կորուստեր են:

• Սեպտեմբերի 17-ին Աղդամի հատվածում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Սադիգով Էլնուր Վյուգար օղլուն (Sadiqov Elnur Vüqar oğlu)։ Այս մասին հայտնի է դարձել սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից,ադրբեջանական պաշտոնական աղբյուրները սպանված զինծառայողի վերաբերյալ որևէ տվյալ չեն հրապարակել։

• Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի ԶՈւ՝ Ֆիզուլիի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինծառայողներից մեկը կրակել և սպանել է իր ծառայակից, Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Թամերլան Քամիլ օղլու Էսադզադեին (Tamerlan Kamil oğlu Əsədzadə): Այս մասին հայտնել է ադրբեջանական Meydan.tv լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը։

Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 139-րդ դեպքն է, որը կարողացել է արձանագրել Ռազմինֆոն։ Սակայն ադրբեջանցի մահացած զինծառայողների իրական թիվը զգալիորեն ավելի մեծ է, ուղղակի նրանց մի մասի անունները չեն հայտնվել։

Ամփոփ տվյալներով՝ տարվա սկզբից Razm.info-ին հայտնի է դարձել ադրբեջանական պաշտպանական և անվտանգային համակարգերի զոհված զինծառայողների 139 անուն, մինչդեռ ադրբեջանցի մահացած զինծառայողների իրական թիվը զգալիորեն ավելի մեծ է, ուղղակի նրանց մի մասի անունները չեն հայտնվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս