2016թ. հոկտեմբերի 8-ին, Լուսավոր Հայաստան կուսակցությունը, Հայկական Վերածնունդ կուսակցությունը և Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ Վանաձոր քաղաքում համագործակցային կառավարում հաստատելու մասին։
Թուրքիայի և Իրաքի միջև հաստատվել է առանց վիզային ռեժիմ: Ըստ թուրքական «Միլլիեթ» պարբերականի, այս մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկագրում:
«Ռուսաստանի վերջին գործողությունները մեծ մտահոգություն են առաջացնում: Մենք ուշադրություն ենք դարձնում բոլոր տեղեկություններին, այդ թվում նրանց, որոնք խոսում են Կալինինգրադի շրջանում «Իսկանդեր»-ի հնարավոր առկայության մասին»,- ասել է Մաչերևիչը:
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երևան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը:
Այցի շրջանակներում նախատեսված են նաև Հանրապետության Նախագահի երկկողմ հանդիպումներ:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում, նշելով, որ ուրախ է համայն հայության մայրաքաղաք Երևանում հյուրընկալելու Հայաստանի բարեկամներին, ովքեր ներկա են գտնվելու նաև Երևանի հիմնադրման 2798-ամյակին նվիրված տոնակատարություններին:
ԱԺԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը իրեն հայտնել է հրաժարականի դիմումը հետ վերցնելու մասին:
«Ես Վանաձորի նոտարն եմ, պարապ չեմ: Իսկ մնացածի մասով՝ եկեք գործողություններից առաջ չընկնենք: Դեռ քվեարկություն կա, դեռ քաղաքապետն ընտրված չէ: Բայց ով էլ ընտրվի, թող Վանաձորը տանի զարգացման ճանապարհով, Վանաձորում ստեղծվի առողջ, հանդուրժողական, առանց սուր անկյունների մթնոլորտ»:
Եվրոպական Միության 3.6 միլիոն քաղաքացիները, ովքեր գտնվում են Մեծ Բրիտանիայի տարածքում, այդտեղ մնալու թույլտվություն կստանան այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան կդադարի լինել Եվրամիության անդամ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում կատարելով բրիտանական կառավարությունում իր աղբյուրներին:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի ղեկավար Ջոն Պոդեստան հայտարարել է ռուս հաքերների` WikiLeaks-ում իր նամակները հրապարակելու գործում մասնակցության մասին: Այս մասին Պոդեստան գրել է թվիթերյան իր էջում: «Այնքան էլ ուրախ չեմ ռուսների գործողություններից, քանի որ նրանք ցանկանում են Թրամփի հաղթանակը»,- գրել է Պոդեստան: Միաժամանակ, նա ավելացրել է, որ չունի այնքան ժամանակ, […]
«Այժմ իմ կուսակցությունն առաջատար է ընտրություններում, իմ կինը Վրաստանի ամենաժողովրդական առաջնորդներից է: Կարծում եմ, որ ունենք մեծ հնարավորություն` հաղթելու այս ընտրություններում: Ես մեծ ծրագրեր ունեմ Ուկրաինայում, ես այստեղ հենց այնպես չեմ եկել, դրա համար էլ չեմ կարծում, որ պետք հեռանամ` տեղի ունեցած պայքարից հետո»,- ասել է Սաակաշվիլին:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման նախատեսված ժամանակից շուտ քվեարկել է երկրի նախագահի ընտրություններում:
Հայիթիի կործանարար «Մեթյու» փոթորկի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 877 մարդ: Այս մասին տեղեկացնում է Reutersը:
Միացյալ Նահանգները չեղյալ է հայտարարել Մյանմայի դեմ կիրառվող պատժամիջոցները, որոնք գործում էին գրեթե 20 տարի: Համապատասխան կարգադրությունը ստորագրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍը, այս մասին նշվում է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Վրաստանում հոկտեմբերի 8ի վաղ առավոտվանից տրվել է խորհրդարանական ընտրությունների մեկնարկը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍը, պաշտոնավարման ժամկետով ընտրի 150 պատգամավորի` 77-ին կուսակցական ցուցակով և 73ին մեծամասնական կարգով:
Քրդական ծայրահեղական «Քրդստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումն իր վրա է վերցրել հոկտեմբերի 7–ին Ստամբուլի ոստիկանական բաժանմունքներից մեկի մոտ իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը: Ինչպես տեղեկացնում է Reutersը:
Պաշտոնական Բաքուն այլևս չի կարողանում քողարկել, այն որ միջազգային հանրությունը հակվում է ԼՂՀ ճանաչման անհրաժեշտությանը: Այս մասին արդեն բացեիբաց հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Ադրբեջանի կառավարության նախօրեին տեղի ունեցած նիստի ժամանակ:
Այնուհետև ՀՎԿ-ն (ՕԵԿ-ը) հայտարարեց, թե «Լուսավոր Հայաստանը» կարող է իրենց միանալ կամ էլ այսօրվանից պետք է խոստանա գալիք ԱԺ ընտրություններին միասին մասնակցել: ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ՕԵԿ-ի առաջարկը հրապարակավ մերժեց, և լուծումը տեսանելի չէր: Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ:
ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարականի դիմում ներկայացրած Տիգրան Ուրիխանյանի ոգևորությունն անցել է, և նա որոշել է հետ վերցնել հրաժարականի իր դիմումը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանի պաշտոնանկության և նրա փոխարեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին նշանակելու քաղաքական որոշումներն այլևս կայացված են։
Մհեր Սեդրակյանը նեղացած է. սեպտեմբերի 9-ին դիմակավորված անձինք ցուցադրաբար ներխուժել են պատգամավորի տուն և հետախուզվող անձի են որոնել։ Այդ աշխատանքները ոստիկանները իրականացրել են ակնհայտ ահաբեկչական ձևերով։
Ըստ մեր տեղեկությունների, քննարկվում Է Քննչական կոմիտեն Հատուկ քննչական ծառայությունը և Հարկային ծառայության քննչական մարմինը միավորելու և մեկ միասնական կառույց ձևավորելու հարցը։
Չնայած լուրեր են շրջում, թե Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնն այնքան էլ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի սրտով չէ, և նա կնախընտրեր Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը, սակայն երեկ տեղեկացանք, որ նրա ագրեմանն արդեն ուղարկվել է Վրաստանի իշխանություններին։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության մյուս ղեկավար պաշտոններից եւս առաջիկայում զինվորականները ազատվելու են: Երիտասարդ կադրերը կտեղափոխվեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայության ստորաբաժիններ, իսկ տարեցները կուղարկվեն թոշակի:
Փաստացի արդյունքների և սոցհարցման արդյունքների միջև էական տարբերություն կա՝ բոլոր կուսակցությունների մասով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի ընդլայնված նիստ է անցկացրել, որը նվիրված է եղել 2016թ. 9 ամիսներին երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին։
«Պարզ է, որ Ադրբեջանը շարունակելու է իր ահաբեկչական քայլերը, բայց մեր բանակը պատրաստ է և ամեն ինչ անելու է հակառակորդին հակահարված տալու համար, եթե նա փորձի ինչ-որ կերպ սպառնալիք հարուցել մեր պետության համար»,- ասաց Բաբայանը։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայում Բաշար ալԱսադին Ռուսաստանի ցուցաբերած օժանդակությունը հարկ է հետաքննել որպես հնարավոր ռազմական հանցագործություն:
«Մեզ մոտ երբեք չի լինի Եվրոպայի միացյալ նահանգներ, որովհետեւ Եվրոպայի ժողովուրդները դա չեն ցանկանում»,-ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը: Յունկերի խոսքով՝ եվրոպացիները «սիրում են իրենց տարածքները, իրենց բնապատկերները, իրենք ավանդույթները։
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից հոկտեմբերի 7-ին ամփոփվել են հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 375 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները: