
«Վարչապետին ներկայացվող օրենսգրքի որակը առևտրի հարց չէ». Դանիել Իոաննիսյան

«Որևիցե պարագայում մենք չենք զիջելու օրենսգրքի որակը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետին կից Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցերով հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը՝ խոսելով քաղաքական ուժերի հետ անհամաձայնությունների և հնարավոր զիջումների մասին:
Ըստ նրա՝ իրենց պատկերացմամբ՝ ամենալավ օրենսգիրքը պետք է ներկայացնեն վարչապետին: Դ. Իոաննիսյանը նշեց, որ իրենք չեն կարող համաձայնել որևէ կետի՝ պայմանով, որ մյուս կողմն էլ համաձայնի իրենց որևէ կետին.
«Վարչապետին ներկայացվող օրենսգրքի որակը առևտրի հարց չէ»:
Դ.Իոաննիսյանի խոսքով՝ կառավարությունը մշակելու է օրենքի նախագիծ, իսկ թե ուրիշ ով ինչ նախագիծ կկազմի, դա պատգամավորների իրավունքն է. «Թեկուզ նախագիծ մշակեն, որով չեղյալ են հայտարարելու Նյուտոնի օրենքները»: