«Համամասնական ընտրակարգն ամրագրված է կառավարության ծրագրում, որին խորհրդարանն արդեն համաձայնություն է տվել». Դանիել Իոաննիսյան

Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի նիստի ժամանակ ՀՀ վարչապետին կից ԸՕ փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ իրենք պարզ համամասնական ընտրակարգի կողմնակից են, մեծամասնականը մերժում են: Ըստ նրա՝ այդ դեպքում թեկնածուների ցուցակները ֆիքսված են լինելու և ենթակա չեն փոփոխման, հրապարակվելու են:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նկատեց, որ ընտրակարգին նվիրված առանձին նիստ են նվիրելու:

ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նշեց, որ չկա իդեալական համակարգ, ամեն ինչ քննարկելի է:

Դ. Իոաննիսյանի խոսքով՝ ընտրակարգի ազդեցությունն ընտրությունների վրա նաև դիտորդների կողմից է գնահատված և ինչ-որ առումով դառնում է մասնագիտական: Նա նշեց, որ դա ամրագրված է կառավարության ծրագրում, որին խորհրդարանն արդեն համաձայնություն է տվել:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրում նշված է. «Կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ: Այդ փոփոխություններով անհրաժեշտ է․

  • Հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի…»:

Տեսանյութեր

Լրահոս