Այս տարի հունվար ամսվա ընթացքում Վրաստան այցելած օտարերկրացիների թիվը անցել է 444.2 հազարը, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14.8 %-ով ավել է:
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է երկրում թուրքական արտադրության նոր սոցիալական հարթակ ստեղծելու մասին, որը կկրկնի հաղորդագրությունների և ֆայլերի փոխանակման Whatsapp հավելվածին:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությունը ԱԺ-ում. «2018 թվականը մեր երկրի կյանքում հարուստ է բացառիկ իրադարձություններով: Բայց դրանց թվում, վստահ եմ, գլխավորը, առանցքայինը, նշանայինը անկախ պետականության վերականգնման 100-ամյակն է՝ մեր ժողովրդի մտածողության մեջ առասպելաբանության վերածված Մայիսի 28-ը:
«Խղճի ազատության օրենքի հետ կապված «Ծառուկյան» դաշինքը ևս ունի իր լրջագույն վերապահումները, և կարծում եմ՝ շատ զգույշ պետք է լինենք այս օրենքն ընդունելու հարցում՝ հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանում ծայրահեղական կրոնական կազմակերպությունների աճը»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ ռեյտինգային համակարգը չի խոչընդոտում ՀՀ-ում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուն, թեև դաշնակցական գործընկերները համամիտ չեն։
2015 թվականին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների գործով գլխավոր մեղադրյալ Սալահ Աբդեսլամը, որը նաեւ մեղադրվում է Բրյուսելում ոստիկանների սպանության փորձի մեջ, հրաժարվել է իր գործով լսումներին մասնակցել արդարադատության բրյուսելյան պալատում:
Սիրիան Թուրքիայի հետ սահմանային հատվածում հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել:
Ստամբուլի նահանգապետարանն ի վերջո պատասխանել է Պոլսո հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ ամիսներ առաջ հայկական կողմի ուղարկած դիմումին՝ հայտնելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքական տեղապահ:
Քրդական ջոկատների մարտիկները ռազմաճակատի մի քանի հատվածներում գրոհել են թուրքական զորքերի եւ «Սիրիական ազատ բանակի» կազմավորումների վրա Հալեպից հյուսիս – արեւմուտք ընկած Աֆրինի տարածաշրջանում։
«Եթե նայում ենք հիմնական ցուցանիշները, որոնք այսօրվա դրությամբ ընկալվում են որպես կոռուպցիայի մակարդակը ցույց տվող ադեկվատ ցուցանիշներ, ապա 2003 թվականից մինչև հիմա Հայաստանում որևէ էական փոփոխություն չի եղել։ Մեզ մոտ իրավիճակը շատ ավելի վատ է, քան շատ այլ երկրներում»:
Հայ Հեղափոխական դաշնակցությունն առաջարկում է վերացնել ռեյտինգային ընտրակարգը, սակայն կոալիցիոն գործընկերը` Հանրապետականը, դեմ է դրան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պատկերացնում է միայն բանակցային ճանապարհով: Այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա անթույլատրելի համարեց Ադրբեջանի կողմից սպառազինության կուտակումը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունն ԱՄՆ արդարադատության նախարարության օտարերկրյա հայցադիմումների հանձնաժողովի անդամի պաշտոնում:
Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը քննարկել են Սոչիում անցկացված Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի որոշումների իրականացումը եւ Ղազախստանում կայանալիք 5-րդ Կասպիական գագաթնաժողովի նախապատրաստումը:
Հայերի և քրիստոնյա այլ ազգերի արյունալի կոտորածները իրականացնելու համար «Կարմիր սուլթան» մականունով հայտնի Օսմանյան կայսրության սուլթաններից Աբդուլ Համիդ 2-րդի ծոռ Օրհան Օսմանօղլուն զուգահեռներ է անցկացրել իր պապի ու Էրդողանի ճակատագրերի միջև:
Թուրքիայի Իզմիրի նահանգի լիցեյներից մեկում պայթյուն է տեղի ունցել:
Այցելուների մուտքը Փարիզի գլխավոր տեսարժան վայր՝ Էյֆելյան աշտարակ, փակ է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:
«Աշխարհաքաղաքական իրավիճակը շատ արագ է փոխվել վերջին տասնամյակի ընթացքում: Շվեյցարիան կարող է միայն զղջալ, որ այդ համաձայնագրերը չեն իրագործվում, բայց նաև մնում է համոզված, որ միայն խաղաղ գործընթացն է, որ կարող է խաղաղություն ապահովել ամբողջ Կովկասում»:
ՄԱԿ-ի հումանիտար կազմակերպությունները Սիրիայում մեկ ամիս ժամկետով մարտական գործողությունների անհապաղ դադարեցման կոչ են անում՝ կարիքավոներին օգնություն հասցնելու եւ վիրավորներին տարահանելու համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսազրույցի ընթացքում հավաստել են հանձնառությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների պլանի իրականացմանը:
Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» փետրվարի 5-ին տեղի ունեցած քննարկումների ժամանակ որոշել է բոյկոտել ապրիլի 11-ին տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրությունները և բողոքի ակցիաներ իրականացնել:
«Մենք միշտ էլ ապրել ենք գերկենտրոնացված համակարգի շրջանակներում, և առանձնակի մեծ փոփոխություն տեղի չի ունենում»։
Իվանկա Թրամփը՝ Միացյալ Նահանգների նախագահի դուստրն ու խորհրդականը, ԱՄՆ-ի պատվիրակությունը կգլխավորի հարավկորեական Փհենչան քաղաքում ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ:
Երկու մարդ է զոհվել Ինդոնեզիայի Արեւմտյան Ճավա նահանգում հորդառատ անձրեւների առաջացրած սողանքների հետեւանքով:
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 6-ի նիստում որոշում է ընդունել պետության գործող ղեկավար Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի թեկնածու գրանցելու մասին. նա ընտրություններին կմասնակցի որպես ինքնաառաջադրված, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Փետրվարի 6-ին Սինգապուրում Singapore Airshow 2018 միջազգային ավիասալոնի բացման ժամանակ ցուցադրական թռիչքներին նախապատրաստվելիս բռնկել է հարավկորեական ինքնաթիռներից մեկը:
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը փետրվարի 5-ին հանդիպում ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ։
«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշում են կայացրել առանձնանալ:
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն վստահ է, որ ընթացիկ տարվա նախագահական ընտրություններում ինքը կլինի այդ պաշտոնի լավագույն թեկնածուն:
Փյոնչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հարկադրված է եղել պարտականությունների կատարումից ազատել եւ Օլիմպիադայի անցկացման շրջանից հեռացնել ավելի քան 1,2 հազար պահապանների նորովիրուսային վարակի տարածման պատճառով: