«Հրապարակ» թերթը գրում է. «Փորձագիտական հանրությունը բոլոր արգումենտներին անդրադարձավ, բացի, թերեւս, բուն պատճառներից»,- ասաց մեր զրուցակից դիվանագետը Ադրբեջանի նախագահական արտահերթ ընտրությունների մասին.
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դավոսյան տնտեսական համաժողովին մասնակցելու համար հատուկ չարտերային չվերթով վարչապետ Կարեն Կարապետյանի` Շվեյցարիա այցի շուրջ նոր մանրամասներ են ի հայտ գալիս:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և գործարար Ռուբեն Գրիգորյանի վեճը նոր զարգացումներ է ստանում։
«Փաստ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների հավաստմամբ, իշխող Հանրապետական կուսակցության ներսում շատերը խորը դեպրեսիայի մեջ են: Նրանք խիստ դժգոհ են կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունից:
Շրի Լանկայում զբոսաշրջիկները տեսագրել են չորսմետրանոց պիթոնի, որը մի ամբողջ եղջերու է բռնել ու կերել:
Թուրք ինժեներների կողմից մշակված Sanbot ռոբոտը վերածրագրավորվել է այն բանից հետո, երբ նա մի քանի անգամ փորձել է ընդհատել Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության եւ կապի նախարար Ահմեթ Արսլանի ելույթը:
Դերասանուհի Ումա Թուրմանը Նյու Յորքում բռնաբարվել է, երբ 16 տարեկան էր:
ԱՄՆ-ի ֆունդային շուկաների՝ փետրվարի 5-ի կտրուկ անկումը հանգեցրել է այն բանին, որ աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ 114 մլրդ դոլար են կորցրել իրենց ակտիվներից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անսպասելի որոշում է կայացրել հոկտեմբերին նախատեսվող նախագահական ընտրությունները տեղափոխել ապրիլ, երբ ավարտին է մոտենալու նաև Հայաստանի Հանրապետության անցումը կառավարման խորհրդարանական համակարգին:
Այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Իշխանության գերկենտրոնացում. ինչո՞ւ է ՀՀ-ում ստեղծվում «սուպերվարչապետական» համակարգ» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հակադարձեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի այն դիտարկմանը, թե հասարակությունն է ծնել այս իշխանությանը։
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովն առաջ է քաշել «ԱլԳ պլյուս» ծրագիրը՝ նախատեսված Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի համար։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի կարծիքով՝ Հայաստանում քաղաքական նոնսենս է ստեղծվել։ «Այսպիսի իրավիճակ է՝ ԱԺ նախագահը չի կարող ենթակա լինել վարչապետին, և նրան կից ստեղծվող մարմնի անդամ լինել չի կարող»։
Անվանի ամերիկյան Heritage հիմնադրամի «Տնտեսական ազատություններ» զեկույցի համաձայն, Հայաստանը 2018-ին չափավոր ազատ երկիր է ճանաչվել: 44-րդ տեղում գտնվող Հայաստանն առաջ է անցել Լեհաստանից, Բելգիայից ու Հունգարիայից՝ զիջելով զարգացած Արեւմտյան երկրներին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել Սիրիայում զոհված օդաչու Ռոման Ֆիլիպովին:
Ամերիկյան Dow Jones Industrial Average արդյունաբերական ինդեքսը փետրվարի 5-ին 1 175 կետով (4,6 տոկոսով) շեշտակի նվազել է Նյու Յորքի ֆոնդային սակարանում կայացած սակարակությունների արդյունքներով:
Թուրքիայի քաղաքացիների գրեթե 95 տոկոսն ամբողջովին կամ մասամբ իրենց համարում են ԱՄՆ-ի հակառակորդներ, միեւնույն ժամանակ ավելի քան 62 տոկոսը դրական է վերաբերվում Ռուսաստանի հետ մերձեցմանը:
«Ադրբեջանում ընտրական գործընթացներին ընդառաջ՝ դժվար է կտրուկ գործընթացներ ակնկալել բանակցային պրոցեսում, սակայն այս շրջափուլում առաջնագծում սադրանքների իրականացման հավանականությունը կարող է բարձրանալ»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը՝ Աժ-ում. «Արագ փոփոխվող աշխարհում կայուն մնալու համար անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել անվտանգության համակարգի արդիականացմանը և կարողանալ ադեկվատ դիմակայել բոլոր մարտահրավերներին»:
3,2 մլն իրաքցիներ են վերադարձել իրենց տները, որոնք նրանք լքել էին մարտական գործողությունների պատճառով:
Ճապոնիայի արքայազն Ակիսինոյի ավագ դստեր եւ Ակիհիտո կայսեր առաջին թոռնուհու՝ արքայադուստր Մակոյի ու նրա նախկին համակուրսեցի Կեյ Կոմուրոյի հարսանիքը, որը պետք է կայանար նոյեմբերին, հետաձգել են մինչեւ 2020 թվականը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը:
Շվեյցարիայի դաշնային Radio Television Suisse-ը ռեպորտաժ է ներկայացրել շվեյցարական խորհրդարանական և գործարար պատվիրակությունների Հայաստան կատարած այցի մասին:
Այս տարի հունվար ամսվա ընթացքում Վրաստան այցելած օտարերկրացիների թիվը անցել է 444.2 հազարը, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14.8 %-ով ավել է:
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է երկրում թուրքական արտադրության նոր սոցիալական հարթակ ստեղծելու մասին, որը կկրկնի հաղորդագրությունների և ֆայլերի փոխանակման Whatsapp հավելվածին:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությունը ԱԺ-ում. «2018 թվականը մեր երկրի կյանքում հարուստ է բացառիկ իրադարձություններով: Բայց դրանց թվում, վստահ եմ, գլխավորը, առանցքայինը, նշանայինը անկախ պետականության վերականգնման 100-ամյակն է՝ մեր ժողովրդի մտածողության մեջ առասպելաբանության վերածված Մայիսի 28-ը:
«Խղճի ազատության օրենքի հետ կապված «Ծառուկյան» դաշինքը ևս ունի իր լրջագույն վերապահումները, և կարծում եմ՝ շատ զգույշ պետք է լինենք այս օրենքն ընդունելու հարցում՝ հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանում ծայրահեղական կրոնական կազմակերպությունների աճը»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ ռեյտինգային համակարգը չի խոչընդոտում ՀՀ-ում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուն, թեև դաշնակցական գործընկերները համամիտ չեն։
2015 թվականին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների գործով գլխավոր մեղադրյալ Սալահ Աբդեսլամը, որը նաեւ մեղադրվում է Բրյուսելում ոստիկանների սպանության փորձի մեջ, հրաժարվել է իր գործով լսումներին մասնակցել արդարադատության բրյուսելյան պալատում:
Սիրիան Թուրքիայի հետ սահմանային հատվածում հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել:
Ստամբուլի նահանգապետարանն ի վերջո պատասխանել է Պոլսո հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ ամիսներ առաջ հայկական կողմի ուղարկած դիմումին՝ հայտնելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքական տեղապահ: