«Եթե կուսակցությունը թեկնածու չունի, ո՞նց է ուզում գալ պառլամենտ». Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ ռեյտինգային համակարգը չի խոչընդոտում ՀՀ-ում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուն, թեև դաշնակցական գործընկերները համամիտ չեն։

«Ես անձամբ չեմ կիսում այդ կարծիքը և չեմ կարծում, որ ռեյտինգային ընտրակարգը խոչընդոտ է Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Է. Շարմազանովը:

Ըստ նրա` վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ռեյտինգային ընտրակարգի դեպքում կազմակերպվել են լավագույն պառլամենտական ընտրությունները ՀՀ պատմության մեջ, և ռեյտինգային ընտրակարգն ավելի ժողովրդավարական է, քան փակ ցուցակներով ընտրական համակարգը։

Է.Շարմազանովը վստահություն հայտնեց, որ չնայած տարաձայնությանը, կոալիցիայի տրոհում չի լինի. «Մեր օրակարգում նման հարցի քննարկում դրված չէ»:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ որևէ միջազգային կառույց չի ասել, որ ռեյտինգային ընտրակարգը խոչընդոտ է. «Այսինքն` մենք ինքնանպատակ ինչո՞ւ պետք է գնանք փոփոխության»:

Նա չհամաձայնեց, որ ապրիլի 2-ի ընտրություններին գործարարներն ու մականունավորները փող բաժանելու շնորհիվ քվե բերեցին ՀՀԿ-ին, և, որ ռեյտինգային ընտրակարգի պատճառով ՀԱԿ-ը չանցավ խորհրդարան.

«Եթե կուսակցությունը թեկնածու չունի, ո՞նց է ուզում գալ պառլամենտ: Եթե որևէ կուսակցություն հավակնում է դառնալ մեծամասնություն, 2-3 հոգանոց թիմով ո՞նց է հավակնում դառնալ 17 նախարարությունների տեր, պառլամենտում մեծամասնություն լինի»:

Կաշառք բաժանելու մասին դիտարկմանն Է.Շարմազանովը հակադարձեց. «Չի կարելի մեր ժողովրդին վիրավորել»:

Մանրամասները` տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս