Այսօր Հյուսիսային պողոտայում նախընտրական քարոզարշավի ավարտական հավաքի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ քարոզարշավի ժամանակ իր թիմի վրա տարբեր ուղղություններով «ցեխ են շպրտել»։
«Ախր զարմանում եմ՝ դուք տեսե՞լ եք համագործակցություն։ Դուք անընդհատ ուզում եք խառնեք ժողովրդին, թյուրիմացության մեջ դնեք։ Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ կապ ունի»:
«Մեր նախապատվությունն այն է, որ ավագանու ընտրություններից հետո սահմանադիր ժողով հրավիրվի՝ համապարփակ նոր Սահմանադրության նախագծի վրա աշխատելու համար»։
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի ժողովրդականության վարկանիշը կտրուկ աճել է ԿԺԴՀ կատարած նրա ուղեւորությունից եւ այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ կայացած գագաթնաժողովից հետո:
Անկախության տոնի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից:
Տանզանիայի Վիկտորիա լճում մարդատար լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 136-ի:
«Իմ քայլը» դաշինքը, հասկանալով, որ իր թեկնածուն քաղաքական գործիչ չէ, նրանք այդ բացը փորձում էին ծածկել վարչապետի բարձր վարկանիշով և զգացմունքային ելույթներով, և դրա համար ԲՀԿ-ի թեկնածուն հասկանալով, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի թույլ տեղը հենց այն է, որ նա քաղաքական գործիչ չէ, նրան էր հրավիրում՝ առանց վարչապետի։
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են նաև անհատական հրավերներ, այդ թվում նաև պարոն Աշոտյանին: Վերջինիս օգնականի և իր հետ անձամբ հնարավոր չի եղել կապ հաստատել ամբողջ օրը: Վերջապես կապնվել է իմ օգնականը, ում ի պատասխան հարգարժան պատգամավորը հայտնել է, որ չի ընդունում հրավերը, հաշվի առնելով, որ «այն ուշացած է»:
Գերմանիայի ռազմածովային ուժերի «Աուգսբուրգ» ֆրեգատը սեպտեմբերի 21-ին, անցնելով Ջիբրալթարի նեղուցով, մտել է Միջերկրական ծովի ջրատարածք:
Քարոզարշավը հատուկ էր նրանով, որ հետհեղափոխական ժամանակահատվածում էր, առկա էին նոր երանգներ, չկար թշնամական մթնոլորտ, և շատ մոտ ենք այն ձեռքբերումն արձանագրելու համար, որ Հայաստանում ընտրությունները կլինեն արդար, առանց խախտումների: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Երևանցիներ» դաշինքի ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի կապակցությամբ.
Ես միշտ համոզված եմ եղել, որ կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին ի վիճակի է բացել զարգացման այնպիսի հեռանկարներ, որոնք փոխում են պետությունների և ազգերի ճակատագրերը։ Այդ մասնակցությունը, թեև բարդ է և պատասխանատու, սակայն ունի կենսական նշանակություն։ Ու սա զուտ իմ տեսակետը չէ, սա փաստ է, որը հաստատված է մի շարք հետազոտություններով ու ուսումնասիրություններով։
Մեր կյանքն իրականում շատ ավելի խորն է և ավելի բարդ, հետևաբար, ունենք բազմաթիվ ձեռքբերումներ և բազմաթիվ թերացումներ, որ վաղը պետք է հաղթահարենք:
Ռուսաստանի եւ Թուրքիայի զինվորականները համաձայնեցրել են ապառազմականացված գոտու կոնկրետ սահմանները Սիրիայի Իդլիբի նահանգում:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չի լսել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրությունը և կարծում է, որ որպես քաղաքացի՝ դա իրեն «հասու չէ» և իր գործը չէ։
«Ես չեմ ուզում այժմ այլ մանրամասների մեջ մտնել, որովհետև կարծում եմ, որ այս հարցում Հայաստանը պետք է իր սեփական որոշմանը հանգի»:
Քաղաքական փոփոխությունները չեն կարող ազդել մեր անկախության վրա: Հակառակը՝ դրանք ամրապնդում են մեր անկախությունը: Այս մասին ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Մեր երկիրը դիմագրավում և ազդում է բոլոր գործընթացների վրա»,-ասաց նա:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ: Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարացնելու մասին հրամանագիր է ստորագրել:
Առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ երեք երեխա է դանակի վերքեր ստացել Նյու Յորքի Քուինսի շրջանում շուրջօրյա մանկապարտեզի վրա կատարված հարձակման հետեւանքով, չարագործը ձերբակալված է:
«Կարծում եմ՝ անհարիր է նոր Հայաստանի արժեքները, արտահերթ ընտրությունները, արդարադատությունը կապել միայն մեկ ցուցակի հաղթանակի հետ»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա այցը Գերմանիա դրականորեն կազդի Բեռլինի եւ Անկարայի հարաբերությունների վրա: Համապատասխան հայտարարությամբ սեպտեմբերի 21-ին հանդես է եկել ԳԴՀ-ի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Լատվիայի իր պաշտոնակից Էդգարս Ռինկեւիչի հետ անցկացված բանակցություններից հետո։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մալթայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորել է նախագահ Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկային եւ Մալթայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հետագա առաջընթաց ու բարգավաճում:
«Ժառանգության» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը կարծիքով` տարբեր կուսակցությունների ցուցակում գտնվող քաղաքացիները ավագանու արտահերթ ընտրություններից հետո միասին նվիրված ծառայելու են հանուն Երևանի:
Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի օրենսդիր մարմինները պայմանավորվել են ստեղծել խորհրդարանական վեհաժողով, որի առաջին նստաշրջանը կկայանա հոկտեմբերի սկզբին Թբիլիիսում։
«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց սեպտեմբերի 18-20-ն ընկած ժամանակահատվածում Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ իրենց իրականացրած սոցհարցումների արդյունքները։
Ռեֆորմիստների կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը կարևորում է Երևանի կանաչ մակերեսի ավելացումը: Սեպտեմբերի 21-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Ավետյանը նշեց, որ վերջին շրջանում մայրաքաղաք ներմուծվող ծառերի տեսակները չեն համապատասխանում Երևանի բնակլիմայական պայմաններին:
Թեհրանը մտադիր է Ալժիրի նիստում վետո դնել ՕՊԷՔ-ի ցանկացած որոշման վրա, եթե այն սպառնա Իրանի շահերին:
Երեկ ՀՀ խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ ԱԺ-ի բակում կազմակերպված տոնական միջոցառմանը հրավիրված էին ԱԺ նախկին ու ներկա բոլոր պատգամավորները: ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանին հարցրեցինք՝ արդյոք նա չի՞ փոշմանել, որ մայիսի 1-ին կողմ չի քվեարկել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։
«Կրկին հիշեցնեմ, որ սա ձեր սելֆի-ժամը չէ, փրփուր-party չէ, ձեր ատամհատիկը չէ։ Հետո չզարմանաք, երբ սկսեք հնձել ձեր ցանածը»։