«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ընտրակաշառքի որևէ ապացույց չեն կարողացել ձեռք բերել, բայց չի պնդում, որ ընտրակաշառքի բաժանում տեղի չի ունեցել։
Լարված իրավիճակ ասուլիսի ժամանակ. ինչ խախտումներ են հայտնաբերվել ԲՀԿ-ի կողմից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ հայց է ներկայացվել դատարան. հայցվորը Սեդրակ Քոչարյանն է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին:
Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետին կից հանձնաժողովներից մեկի համակարգողը, իրեն հայտարարել անկախ դիտորդ ու գնահատական է տալիս ընտրախախտումներ մասին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են բազմաթիվ մարդիկ:
Հայաստանը նպատակաուղղված շարունակելու է հարաբերություններն Իրանի հետ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարի շրջանակում տված հարցազրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը, ՀՀ վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իրականացված մտքերի փոխանակության արդյունքում որոշում է կայացրել ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներին հնարավոր ամենակարճ ժամկետում գործուղել Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ: Հանձնարարվել է նաեւ այցի արդյունքների մասին զեկուցել հանձնաժողովի առաջիկա նիստին»։
168.am-ի աղբյուրների տեղեկացմամբ՝ ամերիկյան կողմը նպատակահարմար չի համարել նաև ՀՀ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյան-ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեո հանդիպումը, ինչն էլ ամբողջությամբ զրոյացրել է այցի ընթացքում հայ-ամերիկյան քաղաքական օրակարգը։
ԱՄՆ-ն Հայաստանի գործընկեր երկրներից մեկն է, որի հետ 27 տարիների ընթացքում կառուցվել է բավական հարուստ օրակարգ. ներկայումս ևս Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ունի հարաբերությունների բավականին մեծ օրակարգ:
Զինված գրոհայինները հարձակվել են Իրանի հարավում գտնվող Ահվազ քաղաքում տեղի ունեցած ռազմական շքերթի վրա։
«Հրապարակ» թերթի լրագրողը զրուցել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ
Հայ-ադրբեջանական հակամարտությունը վերջին մի քանի շաբաթների ընթացքում սրվել է ոչ միայն ռազմական, այլև քաղաքական մակարդակում:
Առաջին հերթին շնորհավորում եմ բոլորիս Անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ։ 27 տարին շատ հետաքրքիր մի շրջան է մեր պետության համար, մեր ժողովրդի համար: Զգացումս բավական ուժեղ է, որովհետև մենք մի ժողովուրդ ենք, որը երկար դարերի պատմություն ունի, ունի իր քաղաքակրթությունը, իր արժեքները:
Մոսկվան քննադատում է ռուսական արտադրության զենքեր ձեռք բերողների նկատմամբ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների սահմանումը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին:
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի ՍոցիալիստականՀանրապետության փոխնախագահ, տիկին Դան Թհի Նոկ Թինին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մի կողմից Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում՝ հայտարարելով, որ կմտածեն, թե արտահերթ ընտրություն անցկացնելու հարցում ինչպես քվեարկեն, մյուս կողմից եռանդուն պատրաստվում են ընտրություններին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին, որտեղ նա կլինի գլխավոր բանախոսը: Գագաթնաժողովին նախագահ Սարգսյանի մասնակցության պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռեւս ամիսներ առաջ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումից հետո շարունակում են քննարկել՝ դա եղել է ա՞յն ժամանակ, երբ, ինչպես ասուլիսում ասել է Ա․ Վանեցյանը, ինքը «Ժնեւից մեկնում էր օդանավակայան»՝ հուլիսի 25-ին, թե՞ սրանով փորձում են անել ամեն ինչ, որ խնդրո առնչությամբ Ռուսաստանի անունը չշոշափվի։
Սեպտեմբերի 20-ին Լոնդոնում հրապարակվել է Բուքերյան մրցանակի կարճ ցուցակը, որը շնորհվում է անգլալեզու գրականության բնագավառում:
«Բնականաբար, ամենահետաքրքրական դիտարկումը վերաբերում էր ԼՂ հակամարտությանը, որը ևս նոր չէր, և որից, ըստ ամերիկյան կողմի, բխում է հայ-ամերիկյան հետագա համագործակցությունը»:
Ամեն տարի Երկրի վրա գոյացող աղբի քանակությունը մինչեւ 2050 թվականը կարող է ավելանալ 70 տոկոսով, եթե պետությունները չմիավորեն ջանքերը եւ չձեռնարկեն քայլեր՝ ուղղված թափոնների վերամշակմանն ու պլաստիկի սպառման կրճատմանը:
«Խորհրդարանական ընտրությունների մասին խոսելը դեռ շատ վաղ է, որովհետև այնտեղ լրիվ այլ գործոններ են աշխատելու, քան հիմա են աշխատում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Չինաստանի «Գուգուն» պետական թանգարանը եւ Սիրիայի մշակույթի նախարարությունը հուշագիր են ստորագրել պատմական մասունքների պահպանման մասին, որին համապատասխան Պեկինը Դամասկոսին օգնություն կցուցաբերի մշակութային ժառանգության օբյեկտների վերականգնման գործում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով Երևանում ընթացող նախընտրական քարոզարշավը, նշեց, որ տեղի է ունեցել ազատ, ժողովրդավարական երկրին հատուկ քարոզչություն:
Երեխաների մահվան դեպքերի կեսը 2017 թվականին բաժին է ընկել Սեւ Աֆրիկայի տարածաշրջանին:
Երևանում այսօր մի շարք խնդիրներ կան, որոնցից ամենակարևորներից են աղբահանությունը, բնակարանաշինությունը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ պահպանողական դաշինքի վարկանիշը կորցրել է 1 տոկոսային կետ եւ կազմել է 28 տոկոս, ժողովրդականության 18 տոկոս ցուցանիշով երկրորդ տեղում է «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳհ) աջ կուսակցությունը:
Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Կարապի լճի հարակից տարածքում: